ՖԻՖԱ-ն տուգանել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցացիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն տուգանել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցացիային: Տուգանքի չափը կազմում է  247 000 եվրո: Բանն այն է, որ երկրի հավաքականը ԱԱ-2014-ի շրջանակներում խախտել է բոլոր հավաքականների համար սահմանված կանոնակարգը, որը կապված է մամուլի ներկայացուցիչներ հետ շփվելու նորմերի հետ:

Նշված է, որ նախախաղային մամուլի ասուլիսներին ներկայացել է միայն հավաքականի մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, սակայն նրա հետ պետք է մամուլի ասուլիսին գար նաև հավաքականից առնվազեն մեկ ֆուտբոլիստ:

Այդպիսի բան տեղի է ունեցել 4 անգամ՝ 3 խմբային խաղերից առաջ և Հոլանդիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ:




Լրահոս