Գույքի վրա բռնագանձումը տարածվում է կատարողական թերթի պահանջի չափով. ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի հայրենակիցներ,

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների եւ այլ վարչական իրավախախտումների հետեւանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում եւ իմ անմիջական հսկողության ներքո:

Հարցը չափազանց կարեւոր է անձանց իրավունքների անհիմն սահմանափակում թույլ չտալու եւ մարդկանց համար կենցաղային դժվարություններ չստեղծելու տեսանկյունից: Այն ուսումնասիրվել է խորությամբ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ խնդիրը արագ կարգավորելու համար:

Նշված դեպքերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածում է բացառապես այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, եւ դա ակնհայտ երեւում է կատարողական ցանկացած փաստաթուղթ ուսումնասիրելիս: Ավելին, ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: Խնդրո առարկան պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով: ՀՀ արդարադատության նախարարությունը, համագործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, ճանապարհներ է փնտրում նշված խնդիրը կարգավորելու համար:

Հավաստիացնում եմ, որ հարցը գտնվում է իմ  եւ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարողի ուշադրության կենտրոնում եւ շատ կարճ ժամկետներում խնդիրը կստանա դրական լուծում՝ մեր քաղաքացիների իրավունքների վերականգնման եւ հետագա գործընթացներում նման բարդություններից զերծ մնալու տեսանկյունից: արգելափակմանը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան




Լրահոս