Բրազիլիան և Հոլանդիան այսօր կպայքարեն երրորդ տեղի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի 2014 թ.-ի առաջնության շրջանակներում հուլիսի 12-ին` 23:59-ին կմենարկի Բրազիլիա-Հոլանդիա հանդիպումը: Նրանք կպայքարեն երրորդ տեղի համար:

Նշենք, որ Բրազիլիան զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից` կիսաեզրափակչի շրջանակներում Գերմանիայից խոշոր հաշվով (7:1) կրած պարտությունից հետո:

Հոլանդիան էլ զրկվեց այդ հնարավորությունից Արգենտինայի դեմ խաղից հետո: Նշենք, որ խաղի ելքը որոշվեց միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ, քանի որ հիմնական և լրացուցիչ ժամանակում այդպես էլ գոլեր չգրանցվեցին:




Լրահոս