Ոստիկանությունը բնապահպաններին եվ մյուս շահագրգիռ կողմերին հրավիրում է կլոր սեղանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ, որոնք տարբեր գնահատականների են արժանացել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից”, – այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ոստիկանությունը: Ըստ աղբյուրի, չնայած ՀՀ ոստիկանությունն իր նախորդ հայտարարության մեջ հանգամանորեն անդրադարձել է իրականացված գործողությունների իրավական հիմքերին, այդուհանդերձ, ԶԼՄ-ներով արտահայտվել են տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ իրականացված գործողությունների իրավաչափության վերաբերյալ: Ոստիկանությունը պատրաստակամությունն է հայտնում իրենց դիրքորոշումն արդեն իսկ հրապարակած՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, “Մենք ենք այս քաղաքի տերը”, “Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի”, “Թռչկան”, “Մեր քաղաքը” քաղաքացիական նախաձեռնությունների, ՀՅԴ և “Ժառանգություն” կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացնել կլոր սեղանի շուրջ քննարկումներ հետևյալ հարցերի շուրջ՝- Ընդհանուր ազատությունը (“թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով”) որպես սկզբունք և իրավունք,- “Հասարակական կարգ” և “հասարակական անվտանգություն” եզրույթների հասկացությունն ու բովանդակությունը,- Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափությունը,- Ոստիկանության հայեցողության սահմանները, հարկադրանքի կիրառման նախապայմանները,- Լարվածությունը թուլացնելու սկզբունքը ոստիկանության գործելակերպում,- Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ԵԱՀԿ չափորոշիչները վերը նշված հարցերի համատեքստում:”Կլոր սեղանի” քննարկումները տեղի կունենան վաղը:




Լրահոս