Սպասվում է ձյուն Հայաստանի բոլոր մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Կրկին առատ տեղումներ են սպասվում Լոռիում, Գեղարքունիքում և հարավային կեսում՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սակայն արդեն ամենուրեք ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի ևս 5-8 աստիճանով: Հնարավոր է քամու ուժգնացում 20-25 մ/վ, բուք, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց, տեղ-տեղ մառախուղ: Մարտի 16-ին Երևանում՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Հնարավոր է քամի 7-12 մ/վ, մերկասառույց: Մարտի 16-ի ցերեկը -1+1, երեկոյան -3-5:




Լրահոս