Նոր մանրամասներ Ռազմական ոստիկանությունում տեղի ունեցած խայտառակ միջադեպի մասին.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության հայտարարությունըՄարտի 14-ին Ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ծեծի ենթարկված զինծառայողների գործի հետ կապված ի հայտ են գալիս նոր մանրամասներ: Մասնավորապես, “Չենք լռելու”-ի հավաստի տեղեկություններով, Արսեն անունով սևանցի երիտասարդի ծեծը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև նա սկսել է արյուն փսխել: Տեղի ունեցածը թաքցնելու նպատակով նրան արձակուրդ են տվել, ինչպես նաև ծնողներին փորձել են համոզել, որպեսզի բողոքներ չներկայացնեն։ Այսօր բարձրացած աղմուկից հետո զինծառայողը վերադարձվել է զորամաս։ Նրա մարմնի վրա այս պահին առկա են բռնության հետքեր։ “Չենք լռելու” -ն տեղեկացել է նաև, որ ՌՈ ներքին քննությունների բաժնի պետ, փոխգնդապետ Մ. Մուրադյանը տեղի ունեցածի վերաբերյալ իրականացնում է ծառայողական քննություն: Իրազեկ աղբյուրները հավաստում են, որ գործը փորձելու են ծածկադմփոց անել: Նախաձեռնությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, զինվորների ծեծին անմիջական մասնակցություն են ունեցել Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:




Լրահոս