Ռոդրիգեսի երազանքը «Ռեալ»-ում խաղալն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայի հավաքականի և «Մոնակոյի» հարձակվող Խամես Ռոդրիգեսը նշել է, որ հավանում է «Ռեալը» դեռ Զիդանի, Ռոնալդոյի, Կարլոսի եւ Հիերոյի ժամանակներից և միշտ երազել է խաղալ արքայական ակումբում:

«Ռոնալդուն մեծագույն խաղացող է: Իհարկե, ես դրական կպատասխանեմ, եթե լինի առաջարկ Մադրիդից: Սակայն վերջին խոսքը «Մոնակոյինն» է, որի ղեկավարներին ես շատ հարգում եմ և շնորհակալ եմ»,- ասել է Ռոդրիգեսը:

Նա  նաև նշել է, թե ընդամենը մեկ անգամ է եղել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում և մեծ տպավորություններով հեռացել:




Լրահոս