ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմս եմ ստացել այսօր, որի համար կարող եք շնորհավորել ինձ»,-երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ապարանցի Խաչատրյանը ոչ միայն կուսակցական է դարձել, այլեւ որոշել, որ պետք է Երեւանում առաջադրվի: «Ես որոշել եմ ռոտացիա անել. Արագածոտնի մարզի բոլոր խնդիրներին լավ ծանոթ եմ արդեն` բոլոր մանրուքներով, դրանց լուծման համար դարձյալ քայլեր կանեմ: Բայց հիմա էլ որոշել եմ առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում»,-մանրամասնեց Խաչատրյանը` ասելով, որ թիվ 14 ընտրատարածքում առաջադրվելու է իր ընկեր, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը, որին սատարում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինիս եւ Լյովա Խաչատրյանի հարաբերություններն առաջվա նման ջերմ չեն: Հիշեցնենք, որ մինչ ԲՀԿ-ին անդամակցելը, Խաչատրյանը ցանկանում էր դառնալ ՕԵԿ անդամ, սակայն մտքափոխվել է ու չի մեկնաբանում, թե ինչու: 




Լրահոս