ՀԱՎԱՏԱՆՔ` ԽԱԽՏՈՒՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից ՀՀԿ կենտրոնական գրասենյակի վրա հայտնվել է ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի ցուցապաստառը: ՀՀԿ նախընտրական շտաբի մասին «ավետող» ցուցապաստառներ են հայտնվել նաեւ ՀՀԿ տարբեր գրասենյակների վրա: ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ այդ ամենն օրենքի խախտում չէ: «ԸՕ-ն սահմանում է, թե նախընտրական շտաբների վրա փակցված որ ցուցապաստառներն են համարվում քարոզչական նյութ, որոնք` ոչ: Եւ ԸՕ 18 հոդվածում նշված  է, որ նախընտրական քարոզչական նյութեր չեն կարող համարվել այն պաստառները, որոնք կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկելու ուղղակի կոչեր չեն պարունակում: Այժմ փակցված նյութերը չեն համարվում քարոզչական պաստառներ»,-ասաց նա:




Լրահոս