ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի Աշոտի նախընտրական շտաբի պետը միացել է ՀՀԿ-ականներին: Ու ընդհանրապես, Տոնոյանի թիմակիցների 40 տոկոսը հեռացել է նրանից եւ միացել է ՀՀԿ-ականներին, քանի որ նա իր տված խոստումների առյուծի բաժինն այդպես էլ չի իրականացրել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Տոնոյանից, սակայն նրա փոխարեն հարցին պատասխանեց նրա խոսնակ Գայանե Զարգարյանը. «Ներկայում Աշոտ Տոնոյանի նախընտրական շտաբի պետը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուբեն Սինոյանն է, իսկ ինչ վերաբերվում է նախկին ընտրություններին Աշոտ Տոնոյանի նախընտրական շտաբի պետ Վահե Սահակյանին, ապա լավ կլինի, որ այդ հարցի պատասխանը ստանաք Վահե Սահակյանից, թե կոնկրետ որտեղ է աշխատում եւ ում հետ է աշխատում: Իսկ ինչ վերաբերում է 40 կամ ավել տոկոսներին, ապա պետք է ասեմ` նման բան չկա, դրանք զուտ խոսակցություններ են, ավելին, Աշոտ Տոնոյանի նախկին եւ ներկայիս թիմակիցների կազմի մեջ էական փոփոխություններ չկան, եւ չենք էլ կարծում, որ կարող են լինել»: Իսկ «Ժողովուրդ»-ի աղբյուրներն այլ բան են ասում. Վահե Սահակյանը շատ-շատերի հետ աշխատում է ՀՀԿ շտաբում:




Լրահոս