ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀԿ-ն շատ, վերին աստիճանի հաղթելու շանս ունի, որովհետեւ այդքան բնակարաններ է կառուցել Հանրապետականը»:

Վարդան Ղուկասյան «ՀԺ»

Վարդանիկն ու իր եղբայրները Շիրակի մարզում ինչ ասես ու ինչքան ասես կառուցել են (իհարկե իրենց համար): Այս մասին բոլորը գիտեն: Բայց Ղուկասյանի խոսքի սենսացիան այն է, որ ՀՀԿ-ն շինարարական գործունեությամբ է զբաղվել: Փաստորեն, իշխող կուսակցությունը, տեսնելով, որ քաղաքականությունից «բան չի ստացվում», փորձում է «մասնագիտությունը» փոխել` զբաղվելով շինարարությամբ: Բայց անկախ ամեն ինչից, բոլորին հասկանալի է, որ ՀՀԿ-ն «վերին աստիճանի հաղթելու շանս», բնականաբար, չունի: Այնպես որ, այս առումով հայրաքաղաք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խնդիր ունի:




Լրահոս