Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Բրազիլիայի ընտրանու նկատմամբ 3:0 հաշվով ատարած հաղթանակի մասին: Նշենք, որ այս հաղթանակից հետո իր սաները «ԱԱ-2014»-ում գրավեցին 3-րդ տեղը:
«Այս թիմը լավագույնն է, որի հետ երբևէ աշխատել եմ: Մենք 1 խաղում միջինը 2 գոլից ավելի ենք խփել ու ընդունել ընդամենը 4 գոլ:
11մ հարվածաշարում պարտվելը մրցաշարից դուրս մնալու ամենասարսափելի տարբերակն է: Չէ՞ որ մենք այդքան մոտ էինք եզրափակչին»,- նշել է նա: