Խաչատուր Սուքիասյանի թեկնածության գրանցումը հարցականի տակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության վիզաների և անձնագրային վարչությունը, որը մարտի 12 –ին Երևանի թիվ 10 ընտրատարածքից առաջադրված Խաչատուր Սուքիասյանին Հայաստանում վերջին հինգ տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք էր տրամադրել, մարտի 15-ին երկրորդ գրությունն է ուղարկել Ընտրատարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովներ այն մասին, որ իր առաջին տեղեկանքը իրականությանը չի համապատասխանում: Այսինքն Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում Հայաստանում չի բնակվել: Այս մասին Tert.am-ին հայտնած թիվ 10 ԸԸՀ-ի նախագահ Սամվել Յազրյանը չընդունեց, որ փաստորեն, ոստիկանության ներկայացրած տեղեկանքը այն մասին է, որ առաջին տեղեկանքը սխալ է: եՉէ, այնտեղ ասվում է, որ լրացուցիչ ուսումանասիրություններ են կատարել և պարզել, որ նա վերջին հինգ տարում ՀՀ-ում չի բնակվելե, – ասաց ԸԸՀ նախագահը: Հիշեցնենք, որ պատգամավորության թեկնածության առաջադրման համար պահանջվող փաստաթղթերն են ՀՀ քաղաքացիությունը և ՀՀ -ում վերջին հինգ տարին բնակվելը: Հարցին, թե արդյոք մերժման որոշում կկայացվի, Սամվել Յազրյանը պատասխանեց ասելով, որ մինչև առաջադրման ժամկետի ավարտը ժամանակ կա, և կուսումնասիրեն ու որոշում կկայացնեն: Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության երկրորդ տեղեկանքից մի օրինակ էլ ուղարկվել է Խաչատուր Սուքիասյանին, ով ըստ որոշ տեղեկությունների՝ պատրաստվում է վերջին տեղեկանքը բողոքարկել Վարչական դատարանում:




Լրահոս