ԵՊՀ ուսանողուհին 12-րդ հարկից իրեն ցած է նետել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, “Շտապ օգնության” ենթակայանից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կառավարման կենտրոն և հայտնել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այս մասին armlur.am -ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նշված շենք է մեկնել Երևանի հատուկ փրկարարական ջոկատը, որը պարանների վրայից իջեցրել և “Շտապ օգնությանն” է հանձնել աղջկան, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Պարզվել է, որ աղջիկը Երեւանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Ա. Հ.-ն է, որն, ըստ հարևանների, ունի որոշ հոգեբանական խնդիրներ: Աղջիկը 12-րդ հարկից իրեն ցած է նետել, սակայն գետնին չի հասել, քանի որ 3-րդ հարկի լվացքի պարանները նրան պահել են: Թե ինչն է եղել ինքնասպանության դիմելու պատճառը և արդյոք նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, կպարզի քննչական բաժինը, որտեղ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:




Լրահոս