ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի կատարումն դատավորի վճռի՝ որպես ՀՀ քաղաքացի, հարգելով ՀՀ Սահմանադրությունը (օրենքները), եւ ի կատարումն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր Սիմիզար Հովսեփյան) թիվ ԵԱՔԴ1681/02/12 անօրինական վճռի, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Ա.Ասատրյանի՝ 17.12.2013թ. պարտապանին որոշակի գործուղություններ կատարելուն պարտավորեցնելու մասին որոշման պահանջը՝ «Ժողովուրդ» օրաթերթի 07.08.2012թ. N 134 համարի 6-րդ էջում տպագրված «Ընդդեմ «Աշտարակ կաթ»-ի տնօրենի» հոդվածում «արատավորված ոստիկանի պահվացքով», «Աշտարակ կաթի այս տուզիկ տեսակի գիշատիչը փորձում էր ինձ վախեցնել կամ իր խուճուճ ատամներով ոտքիցս բռնել», «կարծում եմ, որ այդ չինովնիկն իր անբուժելի սովորություններն ինքնագլուխ է գործածել» արտահայտությունների միջոցով Էդուարդ Յաշյանին վիրավորանք հասցնելու համար հարկադրված (ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 71-րդ հոդված, Վարչական իրավախախտումների մասին 206-րդ հոդված) հայտնում եմ ներողություն: Միաժամանակ հայտարարում եմ, որ դատարանի վճիռն անօրինական է, այն կայացվելէ ՀՀ Սահմանադրության, դատավարական եւ նյութական իրավունքի մի շարք կոպիտ խախտումներով, ըստ որի՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի կողմից անօրինական դատական ակտ կայացնելու կապակցությամբ դիմել եմ Արդարադատության խորհրդին՝ վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ կարգապահական տույժի ենթարկելու պահանջով:
Հայտարարող՝ Հայկ Հակոբյան

 

ՄԵՍՍԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կատարած խաբքերով եւ ստեղծած գոլային պահերով Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությունում առաջին տեղն է զբաղեցնում։
27-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում 29 անգամ մրցակիցներին շրջանցել է դրիբլինգի օգնությամբ եւ հակառակորդի դարպասներին 19 գոլային պահ է ստեղծել։
Հիշեցնենք, որ աշխարհի քառակի լավագույն ֆուտբոլիստը, Նեյմարի եւ Թոմաս Մյուլերի հետ մեկտեղ, խփած 4 գոլերով ռմբարկուների մրցավազքում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջինը կոլումբացի Խամես Ռոդրիգեսն է (6 գոլ)։
Հավելենք, որ հուլիսի 9-ին Մունդիալի կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Հոլանդիայի ընտրանու հետ։

ԱՊԱԳԱՅԻ ՀԱՐՑԸ

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի եւ «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշում է կայացրել, թե ինչպես է շարունակելու իր ֆուտբոլային կարիերան: «Ես արդեն իմ ապագայի վերաբերյալ որոշում եմ կայացրել: Հիմա այդ մասին խոսելը դեռ վաղ է: Ես կհայտնեմ իմ որոշման մասին միայն Աշխարհի առաջնության ավարտից հետո»,- նշեց նա: Հիշեցնենք, որ նախկինում տեղեկություն էր տարածվել, թե Կրոսով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:

ՎԻՐԱՎՈՐ Է

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Կոլումբիայի դեմ խաղում վնասվածք ստանալոց հետո միանգամից իր թիմակից Մարսելուին տեղեկացրել է, որ չի զգում իր ոտքերը: Այս մասին պատմել է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին: «Հարվածից հետո հենց խաղադաշտում Նեյմարը Մարսելուին ասել է, որ չի զգում իր ոտքերը: Մարսելուն շատ է վախեցել եւ բժիշկ է կանչել, սակայն ընդհանուր իրարանցման պատճառով չի կարողացել մոտենալ ֆուտբոլիստին: Սա մեծ շոկ էր բոլորիս համար, երբ լացող Նեյմարին ուղղաթիռի մոտ տանում էին պատգարակով»,- նշել է նա:

ՋՈԿՈՎԻՉԸ՝ «ՈՒԻՄԲԼԴՈՆ»-Ի ՀԱՂԹՈՂ

Ուիմբլդոնյան տրիումֆից եւ եզրափակչում լեգենդար Ռոջեր Ֆեդերերին 6:7, 6:4, 7:6, 5:7, 6:4 հաշվով հաղթելուց հետո սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ոչ միայն դարձավ մրցաշարի կրկնակի չեմպիոն, այլեւ՝ աշխարհի առաջին ռակետը: Նա ATP-ի աղյուսակի առաջին հորիզոնականից դուրս մղեց իսպանացի Ռաֆայել Նադալին, ով այժմ 2-րդ հորիզոնականում է, իսկ 3-րդը «Ուիմբլդոն»-ի փոխչեմպիոնն է՝ Ռոջեր Ֆեդերերը:

ՌՈԴՐԻԳԵՍԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ

Կոլումբիայի հավքականի հարձակվող 22-ամյա Ջեյմս Ռոդրիգեսը լավ է դրսեւորել իրեն Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության ընթացքում եւ իր հաշվին գրանցել է 6 գոլ՝ 5 խաղում: Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մոտակա ժամանակները ծրագրավորում է ֆուտբոլիստի տեղափոխումը մադրիդյան ակումբ: Աղբյուրի փոխանցմամբ` անձամբ Ռոդրիգեսն արդեն անցկացրել է քննարկումներ մադրիդցիների հետ եւ տվել տեղափոխման համաձայնություն: Նախկինում մամուլը պնդում էր, որ Մոնակոն պատրաստ է բաժանվել Ռոդրիգեսից 75 միլիոն եվրոյով:




Լրահոս