ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՉԻ ԳՐԱՆՑՎԻ ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ ԱԺ նախկին պատգամավոր, “Սիլ” կոնցեռն ընկերությանի նախագահ Խաչատուր Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, “Զանգվածային լրատվության միջոցներում առկա մի շարք հարցադրումների առիթով Անձնագրային և վիզաների վարչության կողմից կրկին անգամ ստուգվել են Խաչատւր Սուքիասյանին վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները:Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում «վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու»` օրենքով սահմանված պահանջին: Մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանը տևական ժամանակ անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս:Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները` Անձնագրային և վիզաների վարչությունը մարտի 15-ին նամակ է ուղարկել Խաչատուր Սուքիասյանին` տեղեկացնելով նրան ուսումնասիրության արդյունքների մասին:Նամակի պատճենն ուղարկվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով”:




Լրահոս