Խաչատուր սուքիասյանը վերջին 5 տարում բնակվել է ՀՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դիմումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին. “Ինչպես տեղյակ եք, 2012թ. մարտի 7-ին թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է դիմում` ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի ինքնաառաջադրման մասին:ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին խիստ համապատասխան նշված դիմումին կից ներկայացվել է`1. տեղեկանք թեկնածուի՝ վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.2. նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.3. թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:Հատկանշական է, որ տեղեկանքը տրամադրվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային ծառայության պետի (այսուհետ` Էրեբունու բաժանմունք) կողմից 06.03.2012թ. և այդ տեղեկանքի ձևը համապատասխանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 29.07.2011թ. թիվ 51-Ն որոշմամբ հաստատված ձևին:Ստացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը (այսուհետ` Գրություն), որով խնդրել են Էրեբունու բաժանմունքի կողմից 06.03.2012թ. տրամադրված տեղեկանքում առկա տեղեկատվության փոխարեն հիմք ընդունել տեղեկատվությունն առ այն, որ Խաչատուր Սուքիասյանը չի հանդիսանում վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և մերժվում է վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը:Գտնում եմ, որ այս  Գրությունը չի կարող Խաչատուր Սուքիասյանին, որպես պատգամավորի թեկնածու գրանցելը մերժելու համար հիմք հանդիսանալ, հետևյալ պատճառաբանությամբ.ՀՀ ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե՝1) չունի ընտրվելու իրավունք.2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:Ի սկզբանե հարկ է նշել, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն անթերի են:ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:Այս նորմի, ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 29.07.2011թ. թիվ 51-Ն որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության իրավասու մարմնի տրամադրած տեղեկանքով հաստատվում է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի վերջին հինգ տարում` (1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, (2) այլ պետության քաղաքացիություն չունենալու և (3) վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստերը:Գրության բովանդակությունից հետևում է, որ “կասկածի տակ է դրվում” վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը:“Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:Տառացի մեկնաբանության կանոնից ելնելով, ուշագրավ է ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած “վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող”  արտահայտությունը:ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:Այս նորմից հետևում է, որ քաղաքացու բնակության վայրը պայմանավորված է նրա մշտապես կամ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ապրելու հանգամանքից: Այսինքն, առավելապես հասկացությունը հավասարեցված է մշտապես հասկացությանը:Հաջորդիվ, տրամաբանական հարց է ծագում, թե մշտապես կամ առավելապես ապրելու հարցը որոշելու համար, ինչ ժամանակահատված պետք է նկատի ունենալ` մեկ ամսվա, մեկ տարվա, տասը տարվա…:Այստեղ է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը տալիս է ժամանակահատվածի սահմանը` վերջին հինգ տարում:Ոստիկանության Գրությունից հետևում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել 10 ամիս 20 օր (այստեղ թերևս չենք անդրադառնում տրամադրված տվյալների իրական լինելուն):Հինգ տարվա ժամանակահատվածի մեջ, որը կազմում է 60 ամիս, 10 ամիս 20 օրը կազմում է մոտ 18 տոկոս: Հետևաբար, ոստիկանությունը չի կարող հայտարարել, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել:Ոստիկանության Գրության մեջ վկայակոչված “Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի կանոնները չեն կարգավորում վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող որակելու հետ կապված հարաբերությունները, քանի որ`“Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքը կարգավորում է բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) օրենքով սահմանված կարգով անհատական հաշվառման (գրանցման) տվյալների մշակման, ինչպես նաև ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները.“Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է վեց ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ բնակվող քաղաքացու որոշակի գործողություններ կատարելու մասին, մինչդեռ Խաչատուր Սուքիասյանը ոչ թե մեկնել է արտերկիր բնակվելու նպատակով, այլ` կազդուրվելու և հանգստանալու նպատակով: Հակառակ տրամաբանության դեպքում, եթե կառավարության անդամը մի քանի օրով գործուղման է մեկնում արտերկիր, պետք է պաշտոնապես հայտարարվի, որ այդ անձը մի քանի օրով բնակության է մեկնում, ինչը կարծում եմ տեղին չէ.“Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքը չի կարգավորում հինգ տարվա ընթացքում 18 տոկոս ժամանակահատվածից ավել կամ պակաս բնակվելու հետ կապված որևէ հարաբերություն և չի նախատեսում, որևէ հետևանք.“Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի պահանջների խախտումը, չի հանգեցնում անձի` ընտրական իրավունքի սահմանափակումների:Վերոհիշյալ նորմերից ելնելով էլ Ոստիկանության Էրեբունի բաժանմունքը տրամադրել էր համապատասխան տեղեկանքը, հակառակ դեպքում վերջինս իր վարչարարության արդյունքում կմերժեր Խաչատուր Սուքիասյանի դիմումը:ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի հաշվառմամբ հայտարարում եմ, որ օրենքը չի նախատեսում տեղեկանքը “մասնակի հետ կանչելու” հնարավորություն:Ոստիկանության գրության մեջ նշվում է, որ Խաչատուր Սուքիասյանին մերժվում է բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը, այն դեպքում, երբ այդ տեղեկանքն այլևս տրամադրված է և այն պատշաճ ձևով ներկայացվել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:Հետևաբար, այս պայմաններում, ընտրական հանձնաժողովը պարտավոր է գնահատել սահմանված ձևով տրամադրված տեղեկանքը, որպես պատշաճ ապացույց: Միաժամանակ, Խաչատուր Սուքիասյանը հարկ է համարում ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել “Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին” Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա)`- 1-ին հոդվածի 3-րդ մասի պահանջին առ այն, որ` քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը ամրագրվում է Սահմանադրությամբ և (կամ) օրենքներով, իսկ դրա իրականացման կարգը սահմանվում է օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: Ընտրելու և ընտրվելու իրավունքի, ընտրությունների կարգի (ընտրական համակարգերի) օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև ընտրական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ չեղյալ համարեն մարդու և քաղաքացու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները և դրանց իրականացման սահմանադրական և (կամ) օրենսդրական երաշխիքները կամ կրեն խտրական բնույթ.-  3-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին առ այն, որ` յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հավասար իրավական հնարավորություններ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար:Ոստիկանության կողմից օրենքով սահմանված լիազորությունների արդյունքում պահանջվող փաստաթուղթ տրամադրելուց հետո, այսպիսի գրություն ուղարկելու գործողությունն ուղղակիորեն խոսում է Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների և խտրական վերաբերմունքի մասին:Ելնելով վերոգրյալից,խնդրում ենք`- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել և սահմանված կարգով գրանցել Խաչատուր Սուքիասյանին, որպես պատգամավորի թեկնածու”:




Լրահոս