Մարզահամերգային համալիրի համար 4-րդ անգամ էլ գնորդ չեղավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին ավարտվեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի չորրորդ աճուրդը, սակայն այս անգամ ևս որևէ առաջարկ չի ստացվել:

Նշենք, որ մարզահամերգային համալիրն առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` 19 350 000 000 դրամ մեկնարկային արժեքով: Այդ տաս օրվա ընթացքում և մյուս բոլոր երեք աճուրդների ընթացքում նույնպես ոչ մի գնորդ այդպես էլ չի եղել:

Հավելենք նաև, որ ամեն աճուրդից հետո համալիրի նախնական գինն իջեցվում է տաս տոկոսով: Արդեն վերջին` չորրորդ աճուրդի ժամանակ համալիրի մեկնարկային գինը սահմանվել էր 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ։




Լրահոս