ՏԻՄ ընտրություններ` մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում մի շարք մարզերում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:

Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, օգոստոսի 3-ին Լոռու մարզի Անտառաշեն համայնքում տեղի կունենա ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս պահին թեկնածուները երկուսն են, ովքեր ինքնաառաջադրվել են, Հանրապետական կուսակցությունից են և երկուսն էլ չեն աշխատում: Թեկնածուներն են Ռաֆիկ Խառատյանը և Ռազմիկ Ղումաշյանը:

Օգոստոսի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան նաև Շիրակի մարզի Ալվար համայնքում:

Հոկտեմբերի 19-ին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ տեղի կունենան Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր մարզերի համայնքներում: Այս պահին թեկնածուների մասին դեռևս տեղեկատվություն չկա:




Լրահոս