Գաղութում հրդեհից երկու կալանավոր է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յակուտիայի խստացված ռեժիմի գաղութում այսօր հրդեհ է բռնկվել: Արդյունքում տուժել են գաղութի կալանավորներից երկուսը:

Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակելի շենքում, որում պահվում են դատապարտյալները: Լրատվամիջոցի տեղեկություններով, 243 կալանավորներ տարհանվել են: Կալանավայրում իրականացվում է ստուգում, պարզվում են հրդեհի պատճառները:




Լրահոս