Ինքնաթիռը բախվել է թռչունների երամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկական Air India ավիաընկեության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ամերիկյան Նյու Ջերսի նահանգում: Ինքնաթիռը բախվել է թռչունների երամին և ստիպված եղել վթարային վայրէջք կատարել Նյուարկ քաղաքի միջազգային օդանավակայանում:

Ինքնաթիռում գտնվել է 313 ուղևոր: Ինքնաթիռը թռիչք է կատարել Նյուարկից հնդկական Մումբայ քաղաք: Վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռի շարժիչներից մեկի մեջ թռչուն է մտել:

Օդաչուն որոշում է կայացրել ընդհատել չվերթը և վերադառնալ վայրէջքի օդանավակայան: Օդանավը մի քանի րոպե պտտվել է Նյուարկի վերևում, սպառելով վառելիքը, այնուհետև հաջողությամբ վայրէջք կատարել:




Լրահոս