ՀՀ նախագահն առարկություններ ունի ՇՄԱՓ օրինագծի վերաբերյալ. ԱԺ-ում ընդունել են դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Խաչիկ Հարությունյանը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե և “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթը: “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքով սահմանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակների համար չհիմնավորված սահմանաչափեր, իսկ “Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” ՀՀ օրենքով բնապահպանական պետական փորձաքննության նախնական փուլում նախատեսվող գործունեության առանձին տեսակների համար փորձաքննական եզրակացություն տալու համար սահմանվել է չհիմնավորված բարձր պետական տուրք: Նշվել է, որ օրենքները համահունչ չեն Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված քաղաքականությանը: Միաժամանակ, օրենքները չեն լուծում բնապահպանական, հասարակական և այլ կազմակերպություններին ու անհատներին հուզող խնդիրները: Հանձնաժողովը որոշել է հավանություն տալ ՀՀ Նախագահի առարկություններին: 




Լրահոս