Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը տետատետ հանդիպում են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, որ օրերս Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ, վերջին նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինի հետ։ Միաժամանակ Վիկտոր Սողոմոնյանն այլ մանրամասներ ներկայացրեց։ “Մարտի 15–ին Մոսկվայի Սպիտակ տանը կայացել է Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի տետատետ հանդիպումը։ Այս հանդիպումը նրանց հերթական հանդիպումներից էրե, – նշեց Սողոմոնյանը՝ միաժամանակ հավելելով, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե հանդիպմանը քննարկվել է Հայաստանի նախընտրական իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։ “Հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասներ ինձ հայտնի չեն ու հիմա կարդում եմ լրատվամիջոցներում գրված այս տեղեկությունները և զարմանում։ Հանդիպմանը քննարկված հարցերից որևէ մանրամասն հայտնի չէ”, – ընդգծեց երկրորդ նախագահի խոսնակը։ 




Լրահոս