Ամերիկացին դստերը թագավորություն է նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Վիրջինիա նահանգից երեք երեխաների հայրն իր յոթամյա աղջկան, ով երազում էր արքայադուստր դառնալ, «թագավորություն» է նվիրել՝ ոչ մեծ տարածք Եգիպտոսի և Սուդանի միջև:

«Մի անգամ ձմռանը մենք Էմիլիի հետ խաղում էինք, և նա անընդհատ խոսում էր արքայադստեր մասին: Հանկարծ նա ինձ լրջորեն հարցրեց, թե երբևիցե կդառնա՞ արքայադուստր: Ես ասացի, որ այո»,-ամերիկացու խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Աղջկան նվիրած հողը, որին չեն հավակնում ո՛չ Սուդանը, և ո՛չ էլ Եգիպտոսը, զբաղեցնում է մոտ 1300 քմ: Դա մոտավորապես Լյուքսեմբուրգի կեսն է: Այժմ այնտեղ տեղադրված է ամերիկացու երեխաների կողմից հեղինակած դրոշը: Հոր խոսքով, թագավորությունն անջուր տարածք է, որտեղ քոչվորություն են անում բեդվինները: Բնակչության թվաքանակը, փաստորեն, հավասար է զրոյի: Թե ինչ է արժեցել նման նվերը, չի հաղորդվում:




Լրահոս