Ի. Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատների միջև համագործակցության շուրջ քննարկումներ ծավալելու, համատեղ ծրագրերին անդրադառնալու և դրանց շրջանակներն ընդլայնելու նպատակով Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի 10-ից գտնվում էր Արցախում:

Ստեփանակերտում վերահսկիչ երկու կառույցների խորհուրդների համատեղ նիստում ներկայացվեցին վերջին շրջանում կատարված աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, հստակեցվեցին երկու պալատների առաջիկա անելիքները: ՛՛Պետական գնումներ՛՛ և ՛՛շինարարություն՛՛. դրանք են հիմնական այն ուղղությունները, որոնց շուրջ կծավալվեն Հայաստանի և Արցախի վերահսկիչների համատեղ աշխատանքները:

Երկուստեք նշվել է նաև կապերի շարունակական ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը և դրա համար համապատասխան պայմանների ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանը հուլիսի 11-ին ընդունեց նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի Նախագահի հետ քննարկվեցին հայկական երկու հանրապետությունների Վերահսկիչ պալատների միջև փոխգործակցությանը և աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակության չորսօրյա պաշտոնական այցն Արցախում անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում: Համագործակցության զարգացման և բարեխիղճ աշխատանքի համար Իշխան Զաքարյանը ԼՂՀ վերահսկիչ պալատի մի շարք աշխատակիցների պարգևատրել է շնորհակալագրերով և հուշանվերներով:




Լրահոս