Չգիտեմ՝ կշարունակեմ ելույթները Գերմանիայի կազմում, թե ոչ. Կլոզե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել իր միջազգային կարիերան շարունակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ իտալական «Լացիոյի» հարձակվողը ոչ միայն դարձել է աշխարհի չեմպիոն, այլ նաև գերազանցել Ռոնալդոյի ռեկորդը՝ դառնալով աշխարհի առաջնությունների գլխավոր ռմբարկու: Կլոզեի հաշվին գրանցված է 16 գոլ:

«Դեռ չգիտեմ՝ կշարունակեմ կարիերաս Գերմանիայի հավաքականում, թե ոչ: Ինձ պետք է մի քանի գիշեր, որպեսզի ամեն ինչ լավ խորհեմ: Դրանից հետո որոշում կկայացնեմ»,-նշել է Կլոզեն:




Լրահոս