ԱՐԳԱՄԻՉՆ ԸՆԴՎԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել, որ ՀՀԿ գործադիր մարմնի կազմում լինի նաեւ Մուշեղ Լալայանը: Թե ինչու, մեր աղբյուրները չմանրամասնեցին: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել Լալայանից, սակայն վերջինս ասաց, թե չի ցանկանում որեւէ թեմայի շուրջ խոսել. «Հարցե՛ր ունեք, դիմե՛ք կուսակցության մամլո խոսնակ Շարմազանով Էդիկին»: Զրուցեցինք նաեւ Էդուարդ Շարմազանովի հետ, ով ասաց. «Ես չեմ կարող ասել` Աբրահամյանն ինչ է մտածում, բայց ինչքանով տեղյակ եմ, շատ փայլուն հարաբերություններ ունեն, իրենք շատ լավ գործընկերներ են, եւ մեր կուսակցությունում վերջնական որոշումը կայացնում է Ս.Սարգսյանը»:




Լրահոս