Բրազիլացիները հավաքականի մարզչի պաշտոնում տեսնում են Պեպ Գվարդիոլային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական «SPORTV» հեռուստաալիքը հարցում է անցկացրել ֆուտբոլի ազգային հավաքականի  երկրպագուների շրջանում` պարզելու համար,  թե նրանք ում են ցանկանում տեսնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների ճնշող մեծամասնությունն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Երկրորդ հորիզենականում «Կորինտիանսի» նախկին գլխավոր մարզիչ Ադենորա Լեոնարդո Բակին է։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո Լուիս Ֆելիպե Սկոլարիին ազատեցին Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։




Լրահոս