Հետաքրքիր կլիներ Գվարդիոլայի հետ մարզչական դուետ կազմելը. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել Մյունխենի «Բավարիա»-ն գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին:

Զիդանը, մասնավորապես, ասել է. «Գվարդիոլան հիացնում է ինձ: Նա գերազանց ֆուտբոլիստ է եղել, իսկ հիմա հզոր մարզիչ է: «Բավարիա»-ն առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում նրա շնորհիվ: Գվարդիոլան լի է մտահղացումներով:

Հետաքրքիր կլիներ Գվարդիոլայի հետ մարզչական դուետ կազմելը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Die Welt-ը:




Լրահոս