Մոսկվայի մետրոյի վթարի զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով մահացածների թիվը գնալով ավելանում է: Այս պահին հայտնվում է 16 զոհի մասին, գրում է  «Интерфакс»-ը: Հիշեցնենք, որ նախապես հաղորդվում էր 4 զոհերի մասին:

«Նախնական տվյալներով մահացել է 16 մարդ, այդ թվում` մետրոյի վագոնավար Սերգեյ Օսիպովը», – նշել է գործակալությունը:

Առողջապահության նախարարության տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 118 անձ, ընդ որում նրանցից կեսը գտնվում են ծանր վիճակում:

Պատահարի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վթարի պատճառների մասին տարբեր տվյալներ են նշվում, սակայն հիմնական մեղավորությունը փոխադրամիջոցի մի քանի մասերի անսարքությունն է եղել:




Լրահոս