ՄՆԱՑ ՄՆԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է Թալինի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Մնացական Մնացականյանին: Սա ուշագրավ է այն առումով, որ այս ընտրատարածքից պատգամավոր է ցանկանում դառնալ մեկ այլ ՀՀԿ-ական՝ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` վերջերս Խաչիկ Մանուկյանը հանդիպել է ՀՀԿ-ից մեկ այլ «քցվածի»՝ Հակոբ Հակոբյանին, ու քնարկել են ընտրությունների հետ կապված հարցեր: Իսկ մինչ այդ իր նեղ շրջապատում հայտարարել է, որ եթե ՀՀԿ-ն չսատարի իրեն, ապա ինքը դուրս կգա կուսակցությունից ու կշարունակի Մնացականյանի դեմ պայքարը: Մանուկյանն առայժմ չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ որոշումը: «Դեռ չգիտեմ, հետո կխոսենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի հետ հանդիպմանը, ապա, ըստ Մանուկյանի, նման բան չի եղել. «Ես ի՞նչ գործ ունեմ նրա հետ»:
Հավելենք, որ Մնացական Մնացականյանն ու իր եղբայրը, որը 6-րդ վարչության աշխատակից էր, բավականին լավ հարաբերություններ ունեն ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, հարկային ծառայության նախկին ղեկավար Վահրամ Բարսեղյանի հետ: Հավանաբար հենց նա էլ «միջնորդել» է, որպեսզի Մնացական Մնացականյանը գոնե այս անգամ ստանա ՀՀԿ-ի աջակցությունը: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում Մնացը ԲՀԿ-ական էր:




Լրահոս