«Քառյակ»-ն է ստո՞ւմ, թե՞ Ռոբերտ Նազարյանի կառույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` «քառյակը», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է վեց կետ, որոնց շնորհիվ հնարավոր է խուսափել էլեկտրաէներգիայի թանկացումից:

Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցը պետք է պատասխաներ ոչ իշխանական ուժերի առաջարկին, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացվել: Հանձնաժողովն այդ փաստը բացատրում է այն հանգամանքով, որ իրենք ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել:

«Հենց այս պահին ես կրկին ճշտեցի և մենք ոչ մի պաշտոնական փաստաթուղթ «քառյակի» կողմից չենք ստացել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ», – նշեց ծառայության խոսնակ Մարիամ Ստեփանյանը:

Այդ վեց կետերից մի քանիսն են`

Ֆինանսական ճեղքվածքը օրենքով 3 տարվա ընթացքում  մեկ երրորդ հարաբերակցությամբ փակի պետությունը, այսինքն` այդ ֆինանսական ճեղքվածքի 30 տոկոսը պետք է պետությունն իր վրա վերցնի, դա մոտավորապես կազմում է 5,5 միլիարդ դրամ:

Ամորտիզացիան/ մաշվածքը/ և շահույթը պետք է վերանայել, որը ևս պետության վերահսկողության ներքո պետք է լինի:

Շահույթի նորմայի իջեցում, որովհետև շատ արտադրող կայաններում կա շատ բարձր շահութաբերություն: Դա պետք է վերանայել:




Լրահոս