
Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի. տեղեկացրել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը:
Ավերի վաղ հաղորդվում էր 16 զոհի մասին:
Երեքշաբթի առավոտյան մետրոյի Արբատսկո-Պոկրովսկի գծի վրա երեք վագոններ դուրս են եկել գծերից «Սլավյանսկի Բուլվար» կայարանում: Վագոններից մեկն ուժեղ դեֆորմացված է:
Հիվանդանոց է տեղափոխվել 129 մարդ, որոնցից 42-ը գտնվում է ծանր վիճակում: