Մոսկվան պահանջում է անհապաղ ազատել պատգամավորի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան պահանջում է ԱՄՆ-ից անհապաղ վերադարձնել հաքերության մեջ մեղադրվող Ռոման Սելեզնյովին: Ռուս դիվանագետներն արդեն բողոք են ներկայացրել իրենց ամերիկացի գործընկերներին:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, մարդու իրավունքների հարցերով արտգործնախարարության ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան խորհրդականին հայտնել է ամերիկյան գործակալների կողմից Մալթայից Գուամ կղզի Սելեզնյովին տանելու հետ կապված գործողությունների անթույլատրելիության մասին: Նա պահանջել է անհապաղ ազատ արձակել Սելեզնյովին, նրան համապատասխան բուժօգնություն ցուցաբերել և պահպանել նրա օրինական իրավունքներն ու շահերը:

Հիշեցնենք, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին հուլիսի 5-ին ձերբակալվել է Մալդիվյան կղզիներում և ինքնաթիռով տեղափոխվել ԱՄՆ-ի Գուամ կղզում գտնվող բանտ:




Լրահոս