ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մար 01,2011 00:00 «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ» ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈղջ հանրապետությունով մեկ գործի է դրվել ապօրինությունների աննախադեպ զինանոց. այցելում են ընդդիմության ակտիվիստների տներ, հրավիրում ոստիկանություն` «զրուցելու» հանրահավաքին մասնակցելու «աննպատակահարմարության մասին», հավաքում են միկրոավտոբուսների վարորդների վարորդական իրավունքի վկայականները, հրահանգում են Երեւանի եւ մարզերի տաքսի ծառայություններին՝ մարտի 1-ին չաշխատել, պետական հիմնարկներում աշխատանքային օրը երկարաձգվել է մինչեւ ուշ երեկո, բուհերը այդ օրը չեղյալ են հայտարարել դասերը …
ՑԱՎ ՈՒ ՑԱՍՈՒՄ Մար 01,2011 00:00 ԺԿ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը Մատենադարանի տարածքում հրավիրած երեկվա հանրահավաքը սկսեց իշխանություններին ամոթանք տալով. «Պետք է ասեմ, որ իշխանությունները, գուցե ի ուրախություն էն կռռացողների, փակել են շրջանների բոլոր ճանապարհները: Եկեք ասենք` ամո~թ»: Հանրահավաքի մասնակիցների ամոթաքի բղավոցներից հետո Կարապետիչը ժողովրդին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի եւ մարտի 1-ի զոհերի հիշատակը: Այնուհետեւ Տիգրան Կարապետյանն իր շնորհակալությունը …
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ Մար 01,2011 00:00 Երեկ մի քանի ժամ կուսակցության Կոմիտասի գրասենյակում խիստ կոնսպիրատիվ պայմաններում փակվելուց հետո «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց այն մասին, որ իրենք որոշել են կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության առաջարկվող տարբերակների վերաբերյալ որոշումը կայացնել վեց օրից կուսակցության քաղխորհրդի նիստում: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի` երեկ մեզ հետ ունեցած զրույցից դատելով` «Ժառանգությանն» այս շաբաթ …
ԿԱԴԱՍՏՐ Մար 01,2011 00:00 ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հայտնեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին կադաստրի պետական կոմիտեում նշանակելու մասին հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել: Հիշեցնենք, որ ժամանակին հենց Գալուստ Սահակյանն էր, որ կանխատեսեց, թե Գագիկ Բեգլարյանը կնշանակվի այլ պաշտոնի:
ՑՈՒՑԱՐԱՐԻ ՈՏՔԻՆ ԳԻՊՍ ԵՆ ԴՐԵԼ Մար 01,2011 00:00 «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Սեդա Մելիքյանը, որը երեկ մասնակցել է քաղաքապետարանի դիմացի ցույցին, ոստիկանների կողմից ուժ կիրառելուց հետո մի քանի ժառանգականների հետ «շտապ օգնություն» է տարել ակցիայի ժամանակ տուժած մի կնոջ: Հիվանդանոցում պարզվել է, որ նրա ոտքը կոտրվել է եւ գիպս է դրվել:
ԷԼԻ «ՖԵՅՍԲՈՒՔ» Մար 01,2011 00:00 ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը, որը ժամանակին «Ֆեյսբուք»-ում նախաձեռնել էր «Առցանց ազատականների ալյանս» խումբը, ժամանակին անգամ ընդդիմադր մամուլից հեգնանքի էր արժանացել վիրտուալ տարածքում պայքար ծավալելու համար: Մինչդեռ արաբական հեղափոխությունների ալիքը, որը հաջորդեց Կարապետ Ռուբինյանի նախաձեռնությանը, ապացուցեց, որ դրանց մի մասը սկսվեց «Ֆեյսբուք»-ից: Մեկնաբանելով այս օրինչափությունները` նշեց, որ պետք է չէ այդքան ուղղակի հասկանալ: Պարզապես համացանցը, վերացնելով …
ՈՉ ՄԵԿԻ ՄԱՐԴԸ ՉԷ Մար 01,2011 00:00 ՀՀ ՄԻՊ-ի թեկնածու Կարեն Անդրեասյանին, դատելով երեկ խորհրդարանում ԲՀԿ խմբակցության հետ հանդիպման մանրամասներից, պարզվում է` Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենաշատը հետաքրքրում է մարզերում, հատկապես սահմանամերձ շրջաններում ՄԻՊ գրասենյակների բացման խնդիրը: Համենայնդեպս, խիստ ձեւական բնույթ ունեցող հանդիպման ընթացքում հնչած երկու-երեք հարցերից մեկն էլ վերաբերել է սրան: Կարեն Անդրեասյանն ասել է, որ ԲՀԿ խմբակցությունից ակնկալում է աջակցություն, …
ԳՆԱՃԸ ՀԵՉ, ՏԱՍԸ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ Մար 01,2011 00:00 Նախօրեին հայկական ազատ ու պատասխանատու հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն օգտագործեց իր ճարտասանական ողջ տաղանդը` փորձելով ապացուցել, որ ինքն ու իր ղեկավարած կառավարությունը մեղավոր չեն ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար: Այլ կերպ ասած` ՀՀ վարչապետը շուրջ երկու ժամ տեւած մենախոսությամբ փորձեց հիմնավորել սեփական մասնագիտական անմեղսունակությունը: Տ. Սարգսյանի խոսքերից այնպիսի կարծիք կարելի էր կազմել, որ …
ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք ՈՒ ՎՍՏԱՀԵ՛Ք ՀԱԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ Մար 01,2011 00:00 Հարցազրույց ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ, ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախկին ղեկավար, ՀՀ ռազմական ոստիկանության Շիրակի կայազորի նախկին պետ Աշոտ Զաքարյանի հետ:- Պարո՛ն Զաքարյան, Աշոտ Մանուչարյանը եւ Ժիրայր Սէֆիլյանը, որոնք համարվում էին ՀԱԿ համակիրներ, երեկ մասնակցել են Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքին: Ձեր կարծիքով ինչո՞ւ:- Անկեղծ ասած տեղյակ չեմ, որ ներկա են գտնվել, հետեւաբար դժվարանում եմ մեկնաբանություններ …
Մար 01,2011 00:00 Մշակույթի փոխնախարարի թափուր տեղի հիմնական հավակնորդը գրականագետ Աբգար Ափինյանն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով վերջինիս համար բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը եւ քանդակագործ Արա Շիրազը ընդունելություն են կազմակերպել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ` համոզելու, որ գրականագետը գտնված կադր է այդ պաշտոնի համար: Մինչ երեկ դեռ վարչապետը չէր պատասխանել: Նույն աղբյուրները տեղեկացնում են, որ Ափինյանի թեկնածությանը դեմ է եւ համապատասխան քայլեր …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում