ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽԱՓԱՆՈՒՄ Մար 26,2011 00:00 Մարտի 25-ին` երեկոյան ժամը 18-ի սահմաններում, Երեւանի մետրոպոլիտենի մի քանի կանգառներում ուղեւորները ստիպված են եղել շուրջ կես ժամ սպասել գնացքներին: Փորձելով պարզել գնացքների աշխատանքի խափանման պատճառը` «Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի մետրոպոլիտենի ոստիկանության ծառայություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ գնացքների գրաֆիկի խափանման պատճառը կապված է հոսանքագծերում ծագած որոշակի տեխնիկական անսարքության հետ, որը կարճ ժամանակ անց վերացվել է: Ներկայումս …
ԲԱ ԴՈՒՔ ՉԵ՞Ք ԱՄԱՉՈՒՄ Մար 26,2011 00:00 Երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ, ի տարբերություն իր շատ կոլեգաների, միշտ էլ ավելի համարձակ է խոսել, ինչի պատճառով շատ անգամ ենթարկվել է քննադատության: Բայց դա նրան ամենեւին էլ չի վախեցնում, քանի որ Շուշանը շարունակում է նույն կերպ ազատ արտահայտել իր կարծիքը: ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ-Մեր մշակույթն այդքան էլ վատ վիճակում չէ, կարծում եմ` փրկություն կա, կարելի է հուսալ, որ …
ԵՐԿՐԱՇԱՐԺ ԿԱՊԱՆՈՒՄ Մար 26,2011 00:00 Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները գրանցել է նաեւ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Սյունիքի մասնաճյուղի հեռաչափական սարքը: Երեկ սանդղակը 3 երկրաշարժ է գրանցել։ Այն տեղի է ունեցել Կապանից 77կմ հեռավորության վրա, սակայն մարզկենտրոնի բնակիչները զգացել են ցնցումները: Էպիկենտրոնում՝ Բարզակի լեռների հարեւանությամբ՝ Հորադիզի տարածքում, երկրաշարժի ուժգնությունը 4 բալ էր։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել …
ԴԱՏԸ ՇԱՀԵԼ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ Մար 26,2011 00:00 Անընդհատ ձգձգվող դատական նիստը վերջապես կայացավ։ Մարտի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում բավարարվեց մի շարք կապանցիների հայցն ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի։ Հիշեցնենք, որ դեռեւս 2010թ-ի հոկտեմբերի 15-ին մարզկենտրոնի բնակիչները «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի եւ «Բաց հասարակական ինստիտուտ» հիմնադրամի օժանդակությամբ դիմել էին դատարան՝ ընկերությունից պահանջելով կատարել բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ …
ՄԿՆԵՐԻ ԴԵՄ Մար 26,2011 00:00 Մկներն ու 4-5 տեսակի մկնանման կրծողները շատացել են, մասնագետների ասելով` մի քանի պատճառներով: Գյուղացիների պատկերավոր խոսքով` դաշտերը լրիվ ծակծկված են: Մկները սպառնում են կարտոֆիլին, խաղողի եւ պտղատու այգիներին, ցորենի արտերին: Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը պայքարի ելք հուշեց` միջոցառումները հիմա սկսվեն եւ աշնանը կրկնվեն, եւ շաբաթօրյակ արվի: Եթե հետեւողական չեղանք, անիմաստ …
ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ «ԱՆՆԱ» ՍԵՐԻԱԼԸ Մար 26,2011 00:00 Արդեն երրորդ տարին է, ինչ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դպրոցներում տարբեր առարկաներից քննություններ է կազմակերպում: 2010-ի սեպտեմբերից սկսած` արտաքին ընթացիկ գնահատում կոչվող քննություններն անցկացվել են 91 ավագ դպրոցներում:«Դեռեւս 2004 թվականին ընդունված «Սովորողների գնահատման հայեցակարգում» խնդիր դրվեց ստեղծել մի մարմին, որը վեր կհանի դպրոցում առկա կրթական անաչառ իրավիճակը: Ինչից հետո տվյալները վերլուծվում են, եւ համեմատվում է …
«ՍԵՎ ՇՈՒԿԱ»-Ի ԱՊՕՐԻՆԻ ԳՐՔԵՐԸ Մար 26,2011 00:00 Թեեւ կառավարությունն ամեն տարի ՀՀ պետբյուջեից հատկացումներ է կատարում առաջինից չորրորդ դասարանների դասագրքերի համար, որպեսզի աշակերտները դրանք ստանան անվճար, այնուամենայնիվ, հայաստանյան «սեւ շուկա»-ում պետբյուջեի հաշվին տպագրված գրքերն ազատորեն վաճառվում են: Մենք փորձեցինք հասկանալ, թե որտեղից են այդ գրքերը մտել շրջանառության մեջ, ինչ ճանապարհով են տպագրվում եւ, ի վերջո, «սեւ շուկա»-ում շրջանառվող գումարները ում գրպանում են …
ԽԱԽՏԵԼ ԵՆ Մար 26,2011 00:00 Մարտի 25-ին Լոռու մարզպետի հրավիրած հերթական մարզխորհրդի նիստում օրակարգային 3 հարցերից, թերեւս, ամենաուշագրավն ու զարմանալին Լոռու մարզում պետական ծրագրով իրականացվող շինարարությանն էր վերաբերում: Զարմանալի, որովհետեւ պարզվում է` կառուցապատման ընթացքի հետ կապված խնդիրներ կան: Մինչ 2011-ի ծրագրին անցնելը, մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանի խոսքից պարզվեց, որ 2010-ին էլ ամեն ինչ հարթ չի ընթացել, քանի որ անգործության հետեւանքով …
ԱՅՍՕՐ ՈՉ ՄԵԿԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ Մար 26,2011 00:00 ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղում: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար …
31 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆՍ ԿՐԹՎԱԾ ՆԱԽԱՐԱՐԸ Մար 26,2011 00:00 ՀՀ գյուղնախարարի «աղոթած» կամ «անիծած» աթոռն այս անգամ բաժին ընկավ նորացված ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանին: Մարդու, որի կենսագրությունն ու գործերը երբեւէ չեն առնչվել հասարակական-քաղաքական բնագավառներին: Թե ՕԵԿ-ը որտեղից է պեղել ու հայտնաբերել այս «հազվագյուտ նմուշը», դժվար է ասել, թեեւ չար լեզուները պնդում են, որ «Օրինաց երկրում» թուլություն ունեն նախարարի պորտֆելներ հանձնելու հատկապես Սերգոներին, թեկուզ` առանց ջանի: …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին