«ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԵՄ, ԱԿՆԿԱԼԻՔ ՈՒՆԵՄ» Մար 17,2011 00:00 Այս հայտարարության հեղինակը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով արդեն երկու օր է` հացադուլի է նստած Ազատության հրապարակում` իր ընտանիքի զորակցությամբ: Պատգամավորին «ընկերակցում են» քաղաքապետարանի մոգոնած միջոցառումների շարքի համար նախատեսված տեխնիկական միջոցներն ու մեկ էլ` «երկու ջուխտ-մի կենտ» ոստիկանները: «Չեմ ուզում հավատալ»-Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ եք պահանջում հացադուլով: -ժողովուրդը վաղուց պահանջել է. իր իրավունքների վերադարձը, իշխանության ձեւավորման սահմանադրական …
ԿԱԴԻԼԱԿԻ ԹԵՎԵՐԸ Մար 17,2011 00:00 Մեր նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Շենգավիթ համայնքի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանն օրերս գտնվում էր Էրեբունի հիվանդանոցում` վիրակապված զույգ թեւերով: Երեկ Շենգավիթի թաղապետարանից մեզ տեղեկացրին, որ Սարգիս Հովհաննիսյանի թեւերը չեն կոտրվել: Պարզապես թաղապետը ճնշման կտրուկ անկում է ունեցել, ինչի արդյունքում տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Իսկ թաղապետի թեւերը վիրակապվել են ճնշումը կարգավորող դեղամիջոցների ներարկման կատետորների արդյունքում:
ՎՃՌԱԲԵԿՆ ԸՆԴԴԵՄ ՍԴ-Ի Մար 17,2011 00:00 Երեկ կազմակերպված սեմինարի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ՀՀ Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միջեւ փոխհարաբերությունների թեման: Քննարկման ընթացքում, ըստ մեր տեղեկությունների, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Հովհաննես Ղուկասյանը տեսակետ է հայտնել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի վերադասը չէ, հետեւաբար չպետք է միջամտի Վճռաբեկ դատարանի գործունեությանը: Սեմինարին ներկա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի …
ԷԴ Ի՞ՆՉ ԲԱՆ Ա Մար 17,2011 00:00 Օրերս Վանաձորի ոստիկանություն է կանչվել նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը, ով մասնակցում է հայտնի բռնցքամարտիկ, քաղբանտարկյալ Սամսոն Խաչատրյանի համար կազմակերպվող ակցիաներին: Մանուկյանը փորձել է ոստիկանապետ Անուբախ Համբարյանին հասկացնել, որ ժողովուրդը իրացնում է Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքները: Ասել է. «Սահմանադրությունը բե՛ր, ցույց տամ»: Պարզվել է` ոստիկանապետը Սահմանադրություն չունի: Ամբողջ ոստիկանությունում Սահմանադրության ոչ մի օրինակ չի գտնվել:
ՆՈՐ ԶԲԱՂՄՈՒՆՔ Մար 17,2011 00:00 «Օրինաց երկիր» կուսակցությունը ջանասիրաբար լծվել է առաջիկայում բացվելիք «Հայասի» ոգելից խմիչքների գործարանի գովազդը տարածելու գործին: Կուսակցության կենտրոնական գրասենյակի մայթին կայանած մեքենաներն արդեն զարդարվել են «Հայասի»-ի պաստառներով: Օրինացերկրականները հավանաբար ճշտել են, որ մեքենաների ապակիներին գովազդներ փակցնելը տուգանքներ չի ենթադրում, սակայն դեռեւս չգործող կառույցի գովազդով ու սպասվող եկամուտներով տարվելով` չպետք է բացառել, որ ՕԵԿ-ականները մոռանան խորհրդարանական քարոզարշավի …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մար 17,2011 00:00 ՍԵՐԺ, ՄԿՆԱՆՄԱՆ ԿՐԾՈՂՆԵՐ«… Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով` դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ»,-երեկ այս նախադասությունները ասել է ոչ թե ինչ-որ մի ընդդիմադիր, այլ երկրի նախագահը` իր նոր «հայտնությունների» շրջանակում, այն է` մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ: Պատերազմ է հայտարարվել տեղական իշխանիկներին: …
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ «ՉՈՐՈՎ» Մար 17,2011 00:00 «Ռեֆորմները դանդաղում են, դրանք պետք է կատարվեն»,-երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ բացառիկ չոր տոնով հայտարարել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, որն իր նոր գործընկերոջ` Ակսել Ֆիշերի հետ երեկ առավոտյան Երեւան էր եկել Հայաստանի վերաբերյալ զեկույց պատրաստելու առաքելությամբ: Այն ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին: Եվ այսպես. Ջոն …
«ՉԵՆ ԳՆԱՑԵԼ` ԿԳՆԱՆ» Մար 17,2011 00:00 «Հանրահավաքի հարցերով եմ խառը, այդ իսկ պատճառով էլ դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ չեմ գնացել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան պարզաբանեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն փաստը, որ Հայ ազգային կոնգրեսից միայն Արամ Սարգսյանը, Հովիկ Հովհաննիսյանն ու Ստեփան Դեմիրճյանն են այցելել հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության ղեկավարին, Կարապետյանը նշեց. «Յուրաքանչյուրն ինքը …
ՉԿԱՅԱՑԱԾ ԲԱՐԵՐԱՐԸ Մար 17,2011 00:00 Երեկ նախագահականի դիմաց բողոքի ցույց էին անում խիստ մարտական տրամադրված մի խումբ կանայք` իրենց երեխաներով եւ ընտանիքի այլ անդամներով: Նրանք Էջմիածնի պետական քոլեջի նախկին հանրակացարանի բնակիչներն են, որոնք վթարային հանրակացարանում բնակեցվել էին անհատույց սեփականության իրավունքով: Հանրակացարանի ժողովուրդը մոտ 1,5 տարի առաջ տարհանվել էր` խոստումով, որ վերանորոգումից հետո կվերադառնան իրենց բնակարանները, սակայն այս ընթացքում ոչ մի …
ԵՐԿՐՈՒՄ ՈՉ ՄԻ ԿԱՌՈՒՅՑ ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՈՎ ԶԲԱՂՎԱԾ ՉԷ Մար 17,2011 00:00 Հարցազրույց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ հետ:-Այսօր ՀՀ քաղաքացիների մեծ մասը հանրահավաքի է գալու վճռական գործողությունների գնալու ակնկալիքով: Իսկ ՀԱԿ-ն ի՞նչ է ակնկալում ՀՀ քաղաքացուց:-Մարտի 1-ի հանրահավաքից հետո, ըստ էության, քաղաքացիները գալիս են ոչ թե տեղեկություն ստանալու, տեսակետ լսելու, որեւէ խնդրի շուրջ ՀԱԿ կարծիքն իմանալու, այլ որոշումներ կայացնելու: Մարտի 1-ին մեր առաջնորդ Լեւոն …
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին