ԿԱՄ ԳԱԶԻ ՃՆՇՈՒՄՆ Է ԸՆԿԵԼ, ԿԱՄ ԷԼ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԵՆ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ Մար 17,2011 00:00 Մասիսի շրջանի ջերմոցատեր գյուղացիները դժգոհում են գիշերային ժամերին գազի ճնշման նկատելի անկումից: Շուրջ մեկ ամիս առաջ «Հայռուսգազարդ»-ից ստացած տեղեկության համաձայն` Արարատի մարզի 5 հազարից ավելի ջերմոցային տնտեսություններում տեղադրվել են ավելի բարձր` կրկնակի թողունակությամբ G-16 հաշվիչներ, քանի որ մինչ այդ առկա կենցաղային հաշվիչներով հնարավոր չէր հաշվարկել ջերմատան համար անհրաժեշտ գազի ծախսը:Բողոքներից ու դժգոհություններից հետո մարդիկ տեղադրեցին …
ՏԱՆ ԿՌԻՎ, ՈՐԻ ՎԵՐՋԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ Մար 17,2011 00:00 Նախօրեին «Ժողվուրդ»-ի ընթերցողներից մեկը զանգահարել էր թերթի խմբագրություն ու ներկայացնում էր տնազրկման մի պատմություն, որի «միջով» ինքն ու իր որդիներն են անցնում: Ահազանգի իսկությունը պարզելու համար հանդիպեցինք դրա հեղինակին:Մեզ զանգահարող կինը Ալմաստ Կարապետյանն էր (որին ճանաչում են որպես Արմինե), որը մեզ հետ զրույցում պատմեց հետեւյալը. «2002 թվականին սկեսուրս մահացել է ու էն տունը, որտեղ ապրում …
Ո՛Չ ՄԵԶ, Ո՛Չ ՁԵԶ Մար 17,2011 00:00 Ամիսներ շարունակ անգործության է մատնվել Նոյեմբերյանի քաղաքային պոլիկլինիկայի շենքը: Նոյեմբերյանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման կապակցությամբ պոլիկլինիկայի անձնակազմը տեղափոխվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված հիվանդանոցի շենք: Նոյեմբերյան համայնքի ավագանին գրավոր դիմել էր կառավարությանը, որպեսզի նախկինում դպրոց հանդիսացած այս շենքը վերադարձվի համայնքին: Սակայն կառավարությունը ընթացք չի տվել այդ խնդրանքին: Տեղեկություններ կան, որ անշարժ գույքի կառավարման գործակալության …
Ո՞ՒՐ Է ԳՆԱՑԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Մար 17,2011 00:00 Հայ հեղափոխական դաշնակցության Նոյեմբերյանի գրասենյակն արդեն մեկ տարի անգործության է մատնվել: Սկզբում աշխատանքից ազատեցին գրասենյակի գործավարին: Ամիսներ առաջ էլ գրասենյակը վերջնականապես կողպեց իր դռները: Եթե նախկին շրջկոոպի շենքի (որի երկրորդ հարկում էր գտնվում կուսակցության գրասենյակը) վրա առաջ ծածանվում էր դաշնակցական դրոշակը, ապա այժմ միայն կուսակցության անունն է մնացել: Հավանաբար 120-ամյա սոցիալիստական կուսակցությունն այլեւս սահմանամերձ Նոյեմբերյանի …
ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼԻՑ ՀՈՂ ՉԵՆ ԽԼՈՒՄ Մար 17,2011 00:00 ՀԱՐՑ.Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղում: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես …
Ո՞Վ ՕԳՆԵՑ ԹԱՄԱՄՅԱՆԻՆ ՓԱԽՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Մար 17,2011 00:00 ՀՀ ոստիկանության կոլեգայի նիստում տեղի ունեցած շոուն, որը հնարավոր բոլոր մանրամասներով եւ արարներով ցուցադրվեց հայ հեռուստադիտողներին, իրականում ավելի ծանր կացության մեջ դրեց ռեժիմին: Այսօր արդեն բոլորի համար էլ հասկանալի է, որ մեր երկիրը նախագահ չունի. նա միայն խոսում է, որոշումներ կայացնելու ընդունակություն չունի:Ինչո՞ւ, բացատրենք: Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել …
Մար 17,2011 00:00 «Գյուղնախարարը հոգեկան հիվանդ մանկամիտ է, իսկ նրա կուսղեկը` դավաճան»:Վռամ Գյուլզադյան «yerevaklur.am» Նախկին ՕԵԿ-ականի գնահատականները որքան էլ կտրուկ լինեն, բայց ինքնատիպ դրանք չես համարի: Մասնագիտությամբ գյուղատնտես Գյուլզադյանը իր նախկին կուսակցի հոգեվիճակն ախտորոշելու փոխարեն ճիշտ կաներ Գերասիմ Ալավերդյանի ապաշնորհ գործունության մասին խոսեր: Այլապես տպավորություն է ստեղծվում, թե երբ Գերասն ու Վռամը կուսակցական նույն նավում էին, նրանց ինչ-որ …
Մար 17,2011 00:00 «Գյուղատնտեսության նախարարությունը պետք է առնվազն չխանգարի գյուղատնտեսության զարգացմանը, չխոսենք արդեն օգնելու մասին»:Թաթուլ Մանասերյան «aysor.am»Հենց Սերժ Սարգսյանը հարձակում գործեց գյուղատնտեսության օրինաց նախարար Սերգո Կարապետյանի վրա` հընթացս քննադատելով նախկին գյուղնախարարին, բոլորը սկսեցին հիշել գյուղացիներին: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ գյուղատնտեսության մասին խոսել է տնտեսագետը: Իսկապես որ մեր երկրում ամեն ինչ իրար է խառնվել, եւ որեւէ գերատեսչություն չի …
Մար 17,2011 00:00 «Ընդդիմությունը անընդհատ խոսում է սոցիալական խնդիրներ լուծելու մասին, բայց այդ խնդիրները լուծում են իշխանությունները»:Ռազմիկ Զոհրաբյան «Հայոց աշխարհ»Ամոթ չլինի հարցնելը, բա ո՞վ պիտի լուծումներ տար խնդիրներին, եթե ոչ իշխանությունը: Բայց, ամեն դեպքում, Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցները շատ զվարճալի են: Այս անգամ էլ բացահայտեցինք, որ ՀՀԿ-ականների հին գվարդիայի ներկայացուցիչը նոր է գլխի ընկել իշխանության գործառույթների մանրամասները: Նա սկսել …
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԼԻՆԻ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԱՎԵԼԻ ՌԱԴԻԿԱԼ Մար 17,2011 00:00 «ՀԱԿ-ը ո՛չ քաղաքական դաշտն է սեփականաշնորհել, ո՛չ էլ Մատենադարանը»,-ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկվա ասուլիսին: Ասվեց, որ ՀԱԿ-ի համար նշանակություն չունի, թե ով է պահանջում իշխանության հրաժարականը, կարեւորը, որ այդ քայլերն ուղղված լինեն ժողովրդի բարօրությանը. «Մենակ թե Գեղամյան ու Արթուրիկ չլինեն»: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, Արամ Մանուկյանը ողջունում է այդ քայլը, թեեւ …
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին