ՆԵՄԵՑԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ Ապր 15,2011 00:00 ՌԴ ՖՄ անվտանգության եւ երկրպագուների հարցերով կոմիտեն նիստ է գումարել` քննարկելով Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման հարցը: ՌԴ-ում արձանագրել են, որ ընդունող կողմի ոչ «պրոֆեսիոնալ գործողությունների պատճառով» 100-ից ավելի ռուս ֆուտբոլասերներ չեն կարողացել մուտք գործել մարզադաշտ: Անվտանգության միջոցառումները, այդ թվում՝ զննումը որակվել են չհիմնավորված եւ այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա կուղարկվի համապատասխան գրություն: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ին տված …
ԹՈՒՐՔԻԱՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ Ապր 15,2011 00:00 ՀՀ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը, որոնց ԵԽԽՎ-ում հնարավորություն չէր տրվել հարց ուղղելու Թուրքիայի վարչապետին, տեղի ունեցածի կապակցությամբ հարցադիմում են ներկայացրել ԵԽԽՎ քարտուղարությանը` ճշտելու, թե ինչպես է պատահել, որ 3-րդն ու 4-րդը հերթագրված լինելով` հայտնվել էին ցուցակի վերջում: Հայ պատվիրակությունը ստացել է պատասխանը, որտեղ պարզաբանում են, որ նման որոշում կայացրել է ԵԽԽՎ-ի Թուրքիայի …
ԿՌՎԵՑԻՆ Ապր 15,2011 00:00 Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմի մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր համատեղ ասուլիսի էին հրավիրվել, որը վերածվեց կռվի: Կողմերը սկսեցին իրար մեղադրել: Մակեյանը նեկայացրեց ՀԱԿ-ի շահերը, Հարությունյանն էլ ասաց, որ Մակեյանի կուսակցությունը նախկին նախագահի օրոք բոլորովին այլ կարծիքի էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Ապա լսելով Մակեյանի …
ԿԽՆԴՐԻ Ապր 15,2011 00:00 «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին հետաքրքիր թղթապանակով գնալու է Սերժ Սարգսյանի մոտ` խնդրելով թույլ տալ աշխատանքից ազատել ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանին: Նրանք այլեւս չեն կարողանում միմյանց հետ աշխատել, որի մասին անթաքույց գրված է նաեւ ՀՀԿ-ամերձ «Հենարան»-ի կայքում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 15,2011 00:00 ԵՎՐԱՅՈԹ«Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի գործով Եվրադատարանը սկսել է ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանը: Մալխասյանի փաստաբան Մելանյա Առուստամյանից տեղեկացանք, որ տասնվեցշաբաթյա ժամկետը, որի ընթացքում պետք է կառավարությունը պատասխանի ԵԴ-ին, լրանում է հունիսին: Փաստաբանի փոխանցմամբ` ՀՀ կառավարությունից ԵԴ-ն հետաքրքրվել է, թե ինչու չի կիրառվել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց, ինչու է պետությունը կիրառել տրաֆարետային …
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Ապր 15,2011 00:00 Մեկնարկած ստվերային նախընտրական քարոզարշավին ՕԵԿ-ը միացել է արդեն փորձված մեթոդներով. ամենուր, որտեղ հնարավոր է, կուսակցական գրասենյակներ են բացվում, եւ կուսակցություն 50-ական մարդ բերելու դեպքում թաղապետարաններում ու այլ պետական հիմնարկներում, որտեղ պատում է «Օրինաց երկրի» ուժը, թմբլիկ պաշտոնների խոստումներ են տրվում: Այս պահին կասկած չի հարուցում այն, որ հաջորդ խորհրդարանում ՕԵԿ-ն ունենալու է իր ներկայությունը: Այդպես …
ԹԻՄ ՉՈՒՆԵՆ Ապր 15,2011 00:00 Երեկ ասուլիսի ժամանակ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին. «Մենք Հովհաննիսյանի հետ եկանք մի եզրահանգման, որ մեր մոտեցումները համընկնում են»: Օրերի ընթացքում, ըստ Կարապետյանի, իրենք եւս մեկ անգամ հանդիպելու են` ավելի հստակեցնելու իրենց դիրքորոշումները: Կարապետիչը հնարավոր համարեց, որ մայիսի 3-ի հանրահավաքի ժամանակ հարթակից ելույթ կունենա նաեւ Ր.Հովհաննիսյանը: Ժամանակին Րաֆֆուն «ամերիկյան …
ԽՈՒՍԱՓՈՒՄ Է Ապր 15,2011 00:00 «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն իր վերջին ասուլիսից հետո, երբ պահանջեց Լեւոն Տեր-Պետրոսյանից ներողություն խնդրել Արթուր Բաղդասարյանից, ամեն կերպ խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին` պատճառաբանելով, թե «զբաղված եմ, զանգե՛ք հաջորդ շաբաթ»: «Ժողովուրդ»-ն ընդամենը փորձում էր պարզել, թե ինչու «Ժառանգություն» կուսակցությունը Հակոբյանի խոսքերը որակեց որպես «անձնական կարծիք»:
«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ» Ապր 15,2011 00:00 Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների մասին» եւ «Քրեական դատավարության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Օրենսդրական փոփոխությունը վերաբերում է կրկնակիության ինստիտուտի վերացմանը, այսինքն` անձի կողմից գործած նախկին հանցանքները հաշվի չեն առնվի նոր մեղադրանք առաջադրելիս: Կրկնակիության ինստիտուտը կվերաբերի 1200 դատավճռի, որոնք կվերանայվեն մեղմացման առումով: Փաթեթը առաջարկում է նախկին 6-12 …
ԲԱՐԿԱՑԵԼ ԵՆ Ապր 15,2011 00:00 Նախօրեին ԱԺ նախագահի կողմից բարձրաձայն նկատողության արժանացած պատգամավոր Մանվել Բադեյանը երեկ ԱԺ-ում քննարկման թիվ մեկ թեման էր: Պատգամավորների մի մասը շշուկով խոսում էր, թե ամոթ էր, որ «Եվրոստան» ընկերության տերը խմած էր: Նկատենք, որ Բադեյանն իր տիկնոջ անժամանակ մահից հետո հաճախ է խորհրդարան գալիս ոգելիցի ազդեցության տակ: Բայց, չնայած դրան, խորհրդարանում բարկացել են բոլորի վրա …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին