ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ Մայիս 18,2011 00:00 Այսօր Արցախում Լաչինի ազատագրման օրն են նշում: Տոնի կապակցությամբ հրավերներ են ստացել մի շարք ազատամարտիկներ, սակայն «Արաբո» ջոկատի հրամանատարին հրավեր չեն ուղարկել` չնայած, որ «Արաբո»-ի ներդրումն այդ գործում մեծ է եղել: Ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստեց, որ, իսկապես, ինքը հրավեր չի ստացել. «Դա կապ չունի, նախ այն է կարեւոր, որ հրավերն ընդունելու …
ԿԱԽՎԵԼ Է Մայիս 18,2011 00:00 Երեկ տեղեկացանք, որ Վայոց Ձորի Կեչուտ գյուղում 13 տարեկան մի աշակերտ է կախվել: Ըստ գյուղում պտտվող լուրերի` պատճառը եղել է դասարանցիների էքսկուրսիան: Դպրոցի ուսուցիչը հրաժարվել է նրան տանել դասընկերների հետ, ինչն էլ վիրավորական է եղել պատանու համար:
ՀԱՆՈՒՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ Մայիս 18,2011 00:00 Եթե մինչ այս Երեւանի քաղաքապետը պայքարում էր փողոցային առեւտրի դեմ, ապա այսօր հերթը հասել է մանր կրպակներին: Այսօր` առավոտյան, Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները պետք է Ազատության 25 եւ Մամիկոնյանց 2-րդ շենքերի դիմաց գտնվող առեւտրային կրպակները ապամոնտաժեն: Պատճառաբանությունն այն է, որ շուրջ 7-8 կրպակների հետ կնքված պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Իսկ իրականում հասկանալի է, որ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 18,2011 00:00 ՄԱՐԴԱԿԵՐ ԵՆ ԲՌՆԵԼԵրեկ Մոսկվայում մարդակեր է ձերբակալվել: Ներքին գործերի վարչության շտաբի ներկայացուցիչ Ալեքսեյ Սավելեւը նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում իրավապահները քաղաքի տարբեր մասերում հայտնաբերում էին մարդու մարմնի մասեր: Մարդու օրգաններ էին հայտնաբերվել նաեւ ձերբակալվածի տան մոտ: Իրավապահները մարդակերի սառնարանում հայտնաբերել են մարդու լյարդ, ինչի կապակցությամբ ձերբակալվածը նշել է, որ հայտնաբերված մարմնի մասերն իր ծանոթինն …
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԴԱՆԵՐ ՉԵՆ Մայիս 18,2011 00:00 Քաղաքական նոր վերադասավորումներն ակտիվ իրավիճակ են ստեղծել այն քաղաքական դաշտում, որը պայմանականորեն անվանում ենք «ՀԱԿ-ից եւ իշխանությունից դուրս ազատ տարածություն»: Հիմնական միտումն այն է, որ առանձին իշխանամետ, ընդդիմադիր, կենտրոնամետ կուսակցություններ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այսօր փորձում են ինքնադրսեւորվել: Նաեւ կոշտ մրցակցությանը դիմանալու համար արդեն այսօր պետք կարողանալ մոդելավորել ապագան: Բնականաբար, դա կարող է արվել ամենատարբեր …
ՀԱՍՏԱՏԵՑԻՆ Մայիս 18,2011 00:00 «Ժողովուրդ»-ի երեկվա համարում տպագրված լուրն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված խախտումների առիթով, պաշտոնապես հաստատվեց: Երեկ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել յուրացման, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու փաստերի առթիվ: Սակայն առայժմ որեւէ պաշտոնյա չի …
ՆԱԶԵՆՈՒ «Հ1»-Ը Մայիս 18,2011 00:00 Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը երեկ մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց իր ապագա ծրագրերի մասին: Նա մեծ հպարտությամբ ու ոգեւորությամբ խոսեց հատկապես իր նախորդ` ապրիլի 23-ի հաղթանակի մասին: Այս հաղթանակը, ինչպես ինքն ասաց, նվիրվում էր ապրիլի 24-ի զոհերի հիշատակին եւ կարեւորվում էր ցեղասպանության վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու վեհ գաղափարով: Բայց մի փոքր տխրությամբ ու վիրավորվածությամբ …
ՆԱՄԱԿԻՆ ՍՊԱՍՈՂ Մայիս 18,2011 00:00 Մեծ աղմուկ բարձրացրած 76 համարի երթուղին սպասարկող ընկերության ճակատագիրն այդպես էլ մնում է անորոշ: Երեկ մենք փորձեցինք պարզել, թե, ի վերջո, ինչ է լինելու երթուղայինի հետ, որի հետ կնքված պայմանագիրը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դադարեցրել է: Այցելեցինք երթուղային տաքսու վերջնականգառ եւ տեղում պարզեցինք, որ վարորդներից մեկի սխալ պահվածքի պատճառով (գիշերը 100 դրամի փոխարեն ուղեւորից 200 …
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ Մայիս 18,2011 00:00 Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (Աբովյանի նստավայր) այսօր` մայիսի 17-ի իր որոշմամբ, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանի որդի Արմեն Ջանվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը, ու նա տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:Հիշեցնենք, որ մայիսի 11-ին` 17:30-ի սահմաններում, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն իր երկու որդիների` Գեղամի ու Արմենի, …
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ Մայիս 18,2011 00:00 Մայիսի 17-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Եվրախորհրդարանի փորձագետների եւ պատգամավորների օգնականների պատվիրակության հետ, որոնք ՀՀ-ում են «Հայաստանի եվրոպական բարեկամներ»(European Friends of Armenia) կազմակերպության աջակցությամբ:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ստեղծված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային հարցերին: Ինչպես հայտնում …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին