ՊԵԿ-Ը ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է Մայիս 27,2011 13:57 Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Կոմիտեի նախագահի տեղակալներն ու համապատասխան վարչությունների պետերը ՀՀ ղեկավարին ներկայացրել են ՊԵԿ հիմնական խնդիրներն Ս.Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչի արդյունքում համակարգում մի շարք բարելավման աշխատանքներ են իրականացվել: Ըստ այդ փոփոխությունների` բիզնես միջավայրի …
ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է Մայիս 27,2011 13:23 Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ ճանաչված գիտնական, պատմաբան, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, պրոֆեսոր Վահագն Տատրյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում նախագահը հատկապես բարձր է գնահատել Վ. Տերտերյանի ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ժխտողականությանը փաստարկված ու ծանրակշիռ հակահարվածներ հասցնելու գործում:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ Մայիս 27,2011 13:06 ՀՀ ԱԻ փոխանցմամբ` մայիսի 27-ին`ժամը 01.33-ին քաղաքացի Հ.Հարությունյանը զանգահարել է եւ տեղեկացրել, որ Երեւան քաղաքի ՈՒլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 շենքի 10-րդ բնակարանում իր ամուսինը, ով հիվանդ է շաքարային դիաբետով, չի արձագանքում դռան զանգերին, նրա հետ տանն է մնացել նաեւ իրենց 2 տարեկան երեխան: Դուռը բացելու համար նրան անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:Դեպքի վայր …
ՀՐԴԵՀԻ ՃԱՐԱԿ ԵՆ ԴԱՐՁԵԼ Մայիս 27,2011 12:51 Մայիսի 26-ին 18-30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Գլինկայի փողոց թիվ 33 հասցեի հարակից տարածքում: Այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:ՀՀ ԱԻ տեղեկացմամբ` նույն օրը Երեւան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցում ամբողջությամբ այրվել է 60 քմ մակերեսով փայտյա տնակը, որը նախկինում օգտագործվել է որպես պահակատուն:
ՀՐԴԵՀ ՇԵՆՔԻ ՄՈՒՏՔՈՒՄ Մայիս 27,2011 12:49 Մայիսի 26-ին ՝ժամը 21:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 շենքի 1-ին մուտքում: Աղբատար հորանում այրվել է 50 խմ աղբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից հրդեհը մարվել է 21.53-ին:
ԽՐՎԵԼ Է ՑԵԽԻ ՄԵՋ Մայիս 27,2011 12:15 Դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ին Գեղարքունիքի մարզում՝ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում, որտեղ Խ.Պողոսյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան խցանվել է ցեխի մեջ: Ավտոմեքենայում եղել է մեկ կին եւ երկու երեխա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը, որոնց ուժերով էլ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:
ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ ՈՉ ՈՔ ՉԻ ՏՈՒԺԵԼ Մայիս 27,2011 11:52 Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԻ նախարարությունից, մայիսի 26-ին`ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 11 շենքի տանիքի ծածկի թիթեղները պոկվել-կախվել են ու վտանգ են ներկայացնում անցորդների համար: Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով թիթեղները ապամոնտաժվել են եւ տեղափոխվել անվտանգ վայր:
ՍԵԼԱՎԸ ՔԱՆԴԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ Մայիս 27,2011 11:40 Մայիսի 26-ին`ժամը 16.42-ին տեղացած հորդառատ անձրեւներից առաջացած սելավաջրերը քանդել են Լոռու մարզի Ձորագետ գյուղի գյուղամիջյան ճանապարհները, ողողել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը` դարձնելով դժվար անցանելի: Սելավաջրերի հոսքից վնասվել են գյուղամիջյան ճանապարհները, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհն անցանելի է: Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացվել են «Լոռու ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով:
ՅՈՒՂԱՆԵՐԿԻ ԼՈՒԾԻՉ Է ԽՄԵԼ Մայիս 27,2011 11:24 Մայիսի 26-ին` ժամը 14.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով (խմել է յուղաներկի լուծիչ) «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդի քաղաքի բնակիչ,1987թ.-ին ծնված Անահիտ Մելքոնյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:Նույն օրը՝ժամը 15.29-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել ՀԱ Բ-4 թաղամասի թիվ 26/4 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ,1989թ.-ին ծնված Մարիամ Դավթյանը, ով դեղորայքային թունավորում էր ստացել: …
Մայիս 27,2011 00:00 Լուսանկարն արվել է Կոմիտասի փողոցումՇենքի գլխամասին հայերեն մեծ տառերով գրված է «Շուկա», իսկ ներքեւի մասում` անգլերենով «կենդանիների խանութ»: Տարօրինակը ոչ թե կենդանիների շուկայի մասին ստացվող պատկերացումն է, այլ մեծությունը:
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
29 Ապրիլ 17:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հափշտակված ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու մի մասը հայտնվել դատավորի մեքենայում․ մանրամասներ
27 Ապրիլ 13:32 Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ. դեսպան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց