ՊՈՒՐՏՈՅԱՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ Մայիս 13,2011 00:00 Եթե այլ երկրներում խորհրդարանականներին պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` նրանք, որոնք պարտաճանաչ ներկայանում են աշխատանքի եւ զբաղվում օրինաստեղծ գործունեությամբ, ու նրանք, որոնք պարզապես չեն հաճախում նիստերին, ապա Հայաստանում առկա է պատգամավորների եւս մի տեսակ, որի ներկայացուցիչներն Ազգային Ժողով են գալիս ուրիշների փոխարեն կոճակ սեղմելու կամ էլ… կամ էլ չգիտենք` էլ ինչի համար:Այս վերջին տեսակի …
Մայիս 13,2011 00:00 «Մենք կարող ենք հիմա էլ քննադատել, թե ինչու Քենեդու սպանությունը չի բացահայտվել»:Դավիթ Հարությունյան «Ժամանակ»Նկատենք, որ մարտի ողբերգությունը Քենեդու սպանության հետ համեմատել էր նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Բայց այս դեպքում Դ.Հարությունյանի ասելիքն ուրիշ է. նա ասում է, որ կարող ենք քննադատել: Այսինքն` հասարակական պարսավանքով Հարությունյանն ուզում է մարտի մեկի թեմայից փրկել իրեն եւ իր ղեկավարներին` …
Մայիս 13,2011 00:00 «Քաղաքական կոալիցիայի բոլոր կուսակցությունները միանգամայն արդյունավետորեն համագործակցում են»:Արագած Ախոյան «Հայոց աշխարհ»Դե իհարկե, շատ արդյունավետ են համագործակցում: Բայց անհասկանալի է մնում, թե ինչի շուրջ եւ ինչու են այդ ամենից հետո շարունակում մոտակա պատերի տակ բամբասել միմյանցից: Իսկ որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միասին համագործակցում են, դա հայտնի իրողություն է, որի մասին օրերս մանրամասնեց Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, …
Մայիս 13,2011 00:00 «Նրանք իսկապես շախմատ են խաղում, այս երկրի ու ժողովրդի հետ գործ չունեն»:Հրանտ Մարգարյան «Ազատություն»Դաշնակցական այս գործիչն ազնվական շախմատը համարել է երկրի ու ժողովրդի հետ կապ չունեցող երեւույթ: Խայտառակություն… Բա էլ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շարունակում մնալ շախմատի ֆեդերացիայի ղեկավար: Թեեւ մյուս կողմից էլ հասկանալի է, որ այն, ինչ կապ չունի հայ հասարակության հետ, ողջունելի է …
ԱՄՈԹ ՉԷ ՍԵՓԱԿԱՆ ԹՔԱԾԸ ԼԻԶԵԼ Մայիս 13,2011 00:00 «Բողոքավորների» հանդիպման վայրը չէր փոխել. բացօթյա առեւտրով զբաղվողները երեկ կրկին կառավարության շենքի մոտ էին, եւ կրկին` անարդյունք: Այս անգամ «հավաքը» աչքի էր ընկնում իր բազմամարդությամբ, մասնակիցները չէին լռում եւ անդադար վանկարկում էին նախարարների անունները: Փողոցի առեւտրով ապրողները, իրենց սեփականության իրավունքը վերականգնել ցանկացողները, զինված ուժերում մահացած զինվորների ծնողները եւ անհատներ, որոնք փորձում են կառավարության ներկայացուցիչների հետ …
ՀԷՑ-ՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է Մայիս 13,2011 00:00 «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի նոր ղեկավարի` Եվգենիյ Ալեքսեեւիչ Բիբինի նշանակմամբ այդ կառույցում խառնաշփոթ է սկսվել: Օրերս խմբագրություն էին այցելել ՀԷՑ շարքային աշխատողներ, որոնց խոսքերով` նոր ղեկավարությունը սկսել է ատեստացիա իրականացնել, որի արդյունքում, համաձայն ներքին խոսակցությունների, գործազուրկ կդառնա 2500 մարդ: Եւս 80 հոգու ճակատագիր կորոշվի 6 ամսից, երբ կավարտվի ցանցերի տեխնիկական աջակցության պայմանագիրը: Նշենք, որ դրա երկրորդ …
ԾԱՌԵՐ Մայիս 13,2011 00:00 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շարունակվում է քննարկվել Սեւանա լճի թերակղզում հատվող ծառերի թեման: Դրանց թիվը, ըստ սոցիալական ցանցում զետեղված տվյալների, հասել է 145-ի: «Ժողովուրդ»-ի հետ զրուցած բնապահպաններից մեկը, որն ինչ-ինչ պատճառներով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ սա արվում է ջրի մեջ գտնվող ծառերը կտրելու անվան տակ եւ բնապահպանության նախարարի անմիջական ցուցումներով:
ԿԱԼԱՆՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ Մայիս 13,2011 00:00 Մենք արդեն տեղեկացրել էինք, որ դատաիրավական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ իրականացվելիք քայլերի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ առաջադրանք է ստացել բացահայտումներ անելու շրջանակներում առաջիկայում կալանավորել 6 դատավորների, ոստիկանության բարձրաստիճան 3 սպաների եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի մի քանի ներկայացուցիչների: Երեկ էլ տեղեկացանք, որ ցուցակում կան նաեւ 3 դատախազների անուններ:
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Մայիս 13,2011 00:00 ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահ Գայդի մաքսանենգության գործով վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են հրավիրվում ԱԱԾ` հարցաքննության՝ բանկի, մաքսային ծառայության աշխատակիցներ: Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանն ու նրա օգնականը եւս, ըստ լուրերի, հարցաքննվել են: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ առնչություն ունի Կարո Գուլոյանը ԱՄՆ-ից ներկրված ավտոմեքենաների հետ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Աբովյանի քաղաքապետն …
ԱԶԱՏՎԵՑ Մայիս 13,2011 00:00 Երեկ տեղեկացանք, որ Հրազդանի ոստիկանության քրեական բաժնի պետի պաշտոնում իր անմարդկային վարմունքով աչքի ընկած Սերգո Մարկոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս ոստիկանի անունը կապվում էր Երեւանի նախկին ոստիկանապետ Վոլոդյա Թորոսյանի որդու հիմնազուրկ բանտարկության եւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ազատության համար հացադուլի նստած ազատամարտիկների նկատմամբ ճնշումներ գործադրելու ոչ պատվաբեր փաստերի հետ:
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին