ԱՆՁՐԵՎԻ ԵՎ ԿԱՐԿՈՒՏԻ ՎՆԱՍՆԵՐԸ Հուն 06,2011 14:09 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության համաձայն` հունիսի 5-ին Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքում, տեղացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով պոկվել են մի քանի խանութների տանիքներ, ջարդվել են ապակիներ, ընկել են ծառեր եւ վնասվել ավտոմեքենաներ: Վնասի չափերը ճշտելու նպատակով քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով: Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Պնդում է Հուն 06,2011 13:51 Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունը զավեշտալի պնդումներով ժխտող Յուսուֆ Հալաչօղլուն հերթական ծիծաղելի հայտարարությամբ է հանդես եկել. “Ազգայնական շարժում” կուսակցության կողմից Կայսերի քաղաքում պատգամավորի թեկնածու առաջադրված տխրահռչակ Յուսուֆ Հալաչօղլուն Կայսերիում հանդիպել է մոտ 100 դասախոսների հետ, որի ընթացքում ,պարզաբանելե է, թե ինչու են իրեն տարիներ առաջ աշխատանքից ազատել: “Սխալ է այն կարծիքը, որ ինձ …
ՊՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ Հուն 06,2011 13:10 ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Դրան հակառակ` իրականում ադրբեջանական կողմը ամեն օր ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ փորձում դրանք վերագրել հայկական կողմին: Ադրբեջանի նման քաղաքականությունը դատարապարտված է, քանի որ միջազգային …
ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՄԻՆՍԿ Հուն 06,2011 12:57 ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ` մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք «Հավաքական անվտանգության պայմանագրի»` կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի …
ԵՄ-ի հուսալի գործընկերը Հուն 06,2011 11:48 Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան “ԵՄ-Ադրբեջան հարաբերություններ” թեմայով ելույթ է ունեցել Ադրբեջանի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված սեմինարում,-հայտնում է France Agence Press-ը: Իր ելույթում նա ասել է. “Ադրբեջանը հանդիսանում է ԵՄ հուսալի գործընկերը, գնալով էլ ավելի են զարգանում նրանց փոխհարաբերությունները։ Անկախությունից հետո Ադրբեջանը որոշակի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ոլորտում, սակայն դրա վրա երկար տարիներ է վատնել: Եվրոպան բոլոր …
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է Հուն 06,2011 11:35 ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հորդառատ անձրեւների հետեւանքով հունիսի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում խոշոր փլուզում է տեղի ունեցել Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի` 365-րդ կիլոմետրում եւ այս պահին ճանապարհը փակ է: Ճանապարհաշինարարների աշխատանքի արդյունքում նույն օրը երեկոյան ժամանակավոր ճանապարհ է բացվել Մեղրի գետի ափի երկայնքով: Այդուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել այլընտրանքային շրջանցիկ` Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի …
ԱՅՑԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է Հուն 06,2011 11:25 Նախագահականի մամլո գրասենյակից տարածած հաղորդագրության համաձայն` կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում: Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Հայաստան պետք է տեղի ունենար այսօր` հունիսի 6-ին:
Արգելվել է արտաբերել Հուն 06,2011 11:19 Ֆրանսիայում հեռուստա-ռադիոհաղորդավարներին արգելվել է եթերում արտասանել Facebook կամ Twitter բառերը: Բացառություն կկազմեն միայն այն դեպքերը, երբ սոցիալական այս ցանցերը կդառնան լուրերի թեմա: Ֆրանսիայի հեռահաղորդակցության խորհուրդը որոշում է կայացրել եթերում արգելել կոչերը, որ հեռուստադիտողները եւ ռադիոունկնդիրները չմիանան այս կամ ընկերության էջերին, որոնք բացված են սոցիալական ցանցերում: Սակայն չի արգելվել “փնտրե՛ք մեզ սոցիալական ցանցերում” արտահայտությունը: Խորհուրդն իր …
Հացադուլ է հայտարարել Հուն 06,2011 10:55 Հայտնի հնդիկ յոգ, հնդկական հեռուստատեսությամբ յոգայի մասին հեռուստահաղորդում վարող Բաբա Ռամդեւը հայտարարել է, որ ամբողջությամբ եւ անժամկետ հրաժարվում է սննդից, որպեսզի փորձ անի համոզելու Հնդկաստանի կառավարությանն ընդունել իր հակակոռուպցիոն ծրագիրը,-հայտնում է topnews.ru: Նա պահանջում է, որպեսզի երկիր վերադարձվեն, այսպես կոչված “սեւ գումարները” ինչպես նաեւ մահապատիժ սահմանվի կոռուպցիայի մեջ մեղադրված պաշտոնյաների նկատմամբ:Յոգայի մասնագետին այս քայլին են …
Որոշել է Հուն 06,2011 10:34 Այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունը երկրորդ անգամ կառաջադրի իր թեկնածությունն այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնի համար,- հաղորդում են ՄԱԿ-ի միանգամից մի քանի աղբյուրներ: Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն չի հերքել, սակայն չի էլ հաստատել այս տեղեկությունը. “Վերջին չորս ու կես տարվա ընթացքում գլխավոր քարտուղարը նվիրվածության հատուկ զգացողությամբ, ուժերի գերլարումով աշխատում է …
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց