Պան Գի Մունը վերընտրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հուն 21,2011 15:24 ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան գի Մունն այսօր, ինչպես սպասվում է, վերընտրվելու է գլխավոր քարտուղարի պաշտոնում` պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար: Պան գի Մունը միակ առաջադրված թեկնածուն է, որի ընտրությունն այսօր կայանալու է Գլխավոր Ասամբլեայում:Հիշեցնենք, հունիսի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջարկել էր Գլխավոր Ասամբլեային վերընտրել գլխավոր քարտուղարին իր պաշտոնում: Վերջինիս պաշտոնավարման լիազորությունների ժամկետն ավարտվում է սույն թվականի …
Միջազգային հանրությունը եվս կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հուն 21,2011 15:14 Այսօր ԱԺ պատգամավոր ՀՀԿ կուսակցության անդամ Գագիկ Մինասյանն իր կարծիքը հայտնեց կազանյան հանդիպման մասին: Նա չի կարծում, որ որեւէ փաստաթուղթ կստորագրվի, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են իրավիճակը ոչ այնպես, ինչպես կա իրականում: “Եւ եթե Ադրբեջանը փորձի խնդիրը լուծել զենքի միջոցով, ապա միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետության հետ միասին կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը”: Իսկ ՀԱԿ-Իշխանություն երկխոսության …
Ստրադիվարիուսի ջութակը կոգնի Ճապոնիային Հուն 21,2011 14:03 Լոնդոնում իտալացի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է ռեկորդային 15,9 մլն դոլարով,- հաղորդում է BBC: Ստացված գումարը կհատկացվի Ճապոնիայի երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին։Ստրադիվարիուսը այդ ջութակը ստեղծել է 1721թ։ Նրա ճակատագիրը հետագա 100 տարիների ընթացքոմ անհայտ է եղել։ Ջութակի առաջին սեփականատերը եղել է անգլուհի լեդի Բլանտը՝ Բայրոնի թոռնուհին։
Հայաստանյան շուկայում Samsung-ը սկսում է նեղել iPhone-ին Հուն 21,2011 13:55 Samsung-ը ցանկանում է հայաստանյան սմարտֆոնների շուկայում առաջ անցնել iPhone-ից: Այս մասին այսօր հայտարարեց Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:Տեղի ունեցավ Samsung Galaxy SII սմարտֆոնի շնորհանդեսը, որը հունիսի 21-ից վաճառքի է հանվում Հայաստանում: Այս սմարտֆոնը ապահովված է երկմիջուկ պրոցեսորով, որն աշխատում է նոր օպերացիոն համակարգով եւ ունի ամենաժամանակակից էկրանը սմարտֆոնների ողջ շուկայում:Samsung ընկերությունը համոզված է, …
Հայ խաղաղապահները տեղակայվել են Մազարի Շարիֆում Հուն 21,2011 13:46 ՀՀ զինված ուժերի 81 հոգանոց խաղաղապահ զորախումբը երեկ տեղակայվել է Աֆղանստանի Մազարի Շարիֆի ռազմական հենակետում եւ այսօր անցել է իր պարտականությունների կատարմանը: Հայկական զորախումբը իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն եւ անցակետերի հսկողություն:
271 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ Հուն 21,2011 13:40 ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մայիսի 16-ից հունիսի 16-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպվել էր ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2011 թվականի ամփոփիչ ատեստավորման քննությունները: Քննությունները կազմակերպվել են 10 բարձրագույն ուսումնական հաստատություններում (2 պետական եւ 8 հավատարմագրված ոչ պետական): 31 մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ է …
Մետրոյի սակագինը հուլիսի 1-ից կթանկանա Հուն 21,2011 13:29 Հուլիսի 1-ից Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի սակագները կթանկանան եւ այսօր գործող 50 դրամի փոխարեն մետրոյի ուղեվարձը կդառնա 100 դրամ: Այդ մասին այսօր քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:Քաղաքապետը տեղեկացրեց, որ ներկայում երեւանյան մետրոյի ուղեւորափոխադրումների տարեկան ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 20 մլն ուղեւոր (օրական 60 հազար ուղեւոր), որը կազմում է ընդհանուր ուղևորափոխադրումների …
Բախվել են խաչմերուկի մոտ Հուն 21,2011 12:59 Հունիսի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Նորագյուղի խաչմերուկի մոտ իրար են բախվել 63-ամյա Սերյոժա Ս.-ի վարած “ԳԱԶ-32213”, 60-ամյա Ազատ Ե.-ի վարած “Կիա Օպտիմա”, 51-ամյա Գնել Մ.-ի վարած “ՎԱԶ-21074” եւ 27-ամյա Կարեն Շ.-ի վարած “Ֆորդ Մոնդեո” մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով “ԳԱԶ-32213”-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է …
ՄԱԿ-ի փորձագետ. Մինչեւ 2030-ը ոչ ինֆեկցիոն հիվանդությունները կխլեն 52 մլն մարդու կյանք: Հուն 21,2011 12:47 Մահերի մեծամասնության գլխավոր պատճառ են հանդիսանում ոչ ինֆեկցիոն մի քանի հիվանդություններ՝ քաղցկեղը, դիաբետը, սրտային եւ թոքային հիվանդությունները։ Նման եզրահանգման եկել են ՄԱԿ-ի փորձագետները։Չորս տեսակի ոչ ինֆեկցիոն այս հիվանդությունները մահերի երկու երրորդն են կազմում։Մասնագետների կարծիքով, չնայած համաշխարհային հանրությունը ջանքերը կենտրոնացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի նման վարակիչ հիվանդություննների դեմ պայքարի վրա, չորս տեսակի ոչ ինֆեկցիոն այս …
Պատահար Հրազդանի կիրճում Հուն 21,2011 12:35 Հունիսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ին 24-ամյա Էդվին Ս.-ի վարած “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է ափամերձ քարին, ինչի հետևանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն:Կատարվում է քննություն:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին