Երեկ` հունիսի 12-ին, Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՀՄԵԿ-ի ներկայացուցչություններ են բացվել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կրասնոդարում, Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Օրենբուրգում, Սամարայում, Ստավրոպոլում, Ուլյանովսկում եւ Վորոնեժում: Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին: Կազմակերպության առաջնային խնդիրներից է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործունեությունը, ինչպես նաեւ ընդհանուր պատմական հիշողության պահպանումն ու արդիականացումը: ՀՄԵԿ-ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանը կարեւորել է …