Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի` հունիսի 22-ին Ստրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը լինելու է մեկժամանոց: Բովանդակության մասին, բնականաբար, բացի Սերժ Սարգսյանից կամ իր ելույթները պատրաստողից, ոչ ոք չի կարող ասել, բայց դրա ուղղվածության, շեշտադրումների մասին կռահում են. արտաքին քաղաքական բլոկ, եւ հիմնականը ներքին հարցեր` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ` երկխոսություն, համաներում, քաղբանտարկյալների ազատ …