ԱԿՑԻԱ Հուլ 22,2011 00:00 «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնության հեղինակները մտադիր են հուլիսի 22-ին` առավոտյան ժամը 11-ին, բողոքի երթ կազմակերպել դեպի Երեւանի քաղաքապետարան: Ակցիան կսկսվի Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից Անգլիական այգուց:
ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆՆ Է Հուլ 22,2011 00:00 ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ հայտարարել է, որ Սանահինի վանական համալիրը 1998թ. սեփականության իրավունքով հանձնվել էր Հայ առաքելական եկեղեցուն, սակայն փաստաթղթային ձեւակերպումները չէին կատարվել: 2011թ. համապատասխան փաստաթղթերով ամրագրվեց Հայ առաքելական եկեղեցու սեփականության իրավունքն այդ հուշարձանի նկատմամբ: Մինչդեռ կաթողիկոսը պնդում է, որ սարերի գլխի եկեղեցիներն իր խնդիրը չեն:
36 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ Հուլ 22,2011 00:00 Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում այսօրվա դրությամբ աշխատում է 86 մարդ: Վերջին տարիներին կրճատվել է այդ հիմնարկության աշխատակիցների ընդհանուր թվի շուրջ 5 տոկոսը: Այս մասին երեկ տեղեկացրել է տնօրեն Հայկ Հարությունյանը` հավելելով, որ աստղադիտարանի աշխատակիցների միջին աշխատավարձը 36 հազար դրամ է, անձամբ իրենը` 58 հազար դրամ: Ահա գիտելիքի հասարակություն կառուցող վարչապետի աշխատանքը:
ՓՈՍՏԱՏԱՐ ՏԵՍՈՒՉ Հուլ 22,2011 00:00 Մինչեւ 2017 թվականը հանրապետության խաչմերուկներն ու մայրուղիները կհամալրվեն 200 մշտադիտարկման տեսախցիկներով եւ արագություն չափող սարքերով: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նշվել է, որ էլեկտրոնային համակարգերի ներդրումը թույլ կտա խուսափել կոռուպցիոն ռիսկերից ճանապարհային ոստիկանության ոլորտում եւ վերջ կդնի վարորդ-ոստիկան վեճերին: Խախտումը կարձանագրի համակարգիչը, իսկ տուգանքի անդորրագիրը խախտում կատարած վարորդներին ճանապարհային ոստիկանի փոխարեն …
ԿԱՆԽԻԿ ՏՈՒԳԱՆՔ Հուլ 22,2011 00:00 «Եթե ավտոտեսուչը վարորդից տուգանք է գանձում` առանց կտրոն տրամադրելու, ապա այդ մասին պետք է հայտնել ոստիկանության թեժ գծով (54-69-14, 54-69-12)»,-երեկ խորհուրդ է տվել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
ՊԱՐՏՔ ԵՆ Հուլ 22,2011 00:00 «Աշխատավարձի գծով պարտքերը մարզերում ներկայումս կազմում են 284 մլն դրամ»,- երեկ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ նրա` պարտքերն ամբողջությամբ կմարվեն 2012թ. ընթացքում:
ՍԱՐԵՐԻ ԳԼԽԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ «ԿՅԱՆՔԻՑ» Հուլ 22,2011 00:00 1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնված Սանահինն անմխիթար, վթարային վիճակում է: Սանահինի գմբեթն ու երեք պատերը փլուզման եզրին են: Ընդ որում, վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճաքերն աճելու միտում ունեն: Կասկած կա, որ դրանք ընդգրկում են ոչ միայն պատերը, այլեւ հասնում են հիմքերին: Եկեղեցու տարածքում, ամենայն հավանականությամբ, ակտիվանում են սողանքները: Եթե համապատասխան …
ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՆ Հուլ 22,2011 00:00 «Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետներ պատրաստող միակ բուհը Երեւանի պետական համալսարանն է»: Կրթության ոլորտին վերաբերող միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա այս խոսքերը երկար ժամանակ քննարկման առարկա էին դարձել: Սակայն անկախ մեր տեսակետից ու մոտեցումներից, դրսում պահանջարկ ունեցող հայ մասնագետների առումով կա մի դիտարկում: Հայկական բուհերն ավարտելուց հետո …
ԿՏՐԵՑ ԺԱՊԱՎԵՆԸ Հուլ 22,2011 00:00 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Երկրի ղեկավարին ուղեկցում էին ՊԵԿ ղեկավարը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԱԺ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Սուքիաս Ավետիսյանը, տեղական ու մարզային իշխանությունները, ինչպես նաեւ հոգեւորականներ` բենթլիատեր Կճոյանի գլխավորությամբ:Մարզային իշխանությունները ջանք չէին խնայել նախագահին հնարավորինս տոնական տրամադրությամբ ընդունելու համար: Գյուղաբնակներին փուչիկներ էին բաժանել, հորդորել նախագահի գալուն պես …
ԲԱՆԱԿՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆԸ Հուլ 22,2011 00:00 Հուլիսի 15-ին միանգամից երկու զինծառայող է մահացել հայոց բանակում: Նրանցից մեկը Լեռնային Ղարաբաղից էր` 34-ամյա Անդրեյ Հարությունյանը` գրանցված ԼՂՀ Մարտունու զինկոմիսարիատում: Նա մահացել էր 16:30-ի սահմաններում: Նույն օրը` 20:30-ի սահմաններում, գրանցվեց երկրորդ դժբախտ պատահարը: Ժամկետային զինծառայող 23-ամյա Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը` զորակոչված Շենգավիթի զինկոմիսարիատից, մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին