ԹԱՆԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՊՈՒԼՅԱՐ ՉԷ Հուլ 29,2011 00:00 2007 թվականին երգչուհի Անահիտ Շահբազյանը մասնակցել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնին, որտեղ զբաղեցրել է 3-րդ տեղը: Նաեւ «Բազե» համահայկական մրցույթում «Գրան պրի» է ստացել: 2008 թվականին էլ Մոլդովայում է մասնակցել «Աշխարհի երգեր» մրցույթին, որտեղից բերել է առաջին պատվավոր մրցանակը: Իսկ անցած տարի Անահիտը մասնակցել է «Սլավոնական շուկա» մրցույթին եւ վերադարձել երկրորդ մրցանակային տեղով, իսկ Մոսկվայի ֆոնդը …
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈ՞ՒՄ Է Հուլ 29,2011 00:00 «Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստան ներմուծվի միայն անվտանգ սննդամթերք»,-հավաստիացրել է ծառայության աշխատակազմի անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Նրա խոսքով` ԱՊՀ եւ ԵՄ երկրներից սննդամթերքի ներմուծման կարգը տարբեր է, իսկ Ճապոնիայի երկրաշարժից հետո արգելվում է այդ երկրից որեւէ հումքի ներմուծումը Հայաստան, ինչպես նաեւ տարանցիկ փոխանակումը:
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՍԻՐՏՆ ԱՌԱՆ Հուլ 29,2011 00:00 Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» եւ «Գորգ գործողները» որմնանկարները կվերականգնվեն եւ կմնան Գյումրիում: Կառավարությունը երեկ որոշել է Գյումրու «Քարմշակմեքենա» եւ «Էլեկտրատեխնիկական գործարան» ընկերությունների նախկին ճաշարանների շենքերում գտնվող որմնանկարները տեղափոխել եւ վերականգնել: «Հայկական հովվերգություն» որմնանկարը վերականգնվելուց հետո կամրացվի Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, իսկ «Գորգ գործողները» որմնանկարը` Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 218 հասցեում գտնվող հուշարձան-շենքի սրահում:
Wi-Fi ՆԱԵՎ ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ Հուլ 29,2011 00:00 Այսօրվանից Երեւանի կենդանաբանական այգում կգործի անվճար հանրային Wi-Fi կապ, որը տրամադրելու է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
ԻՆՔՆԱԹԻՌՆ ԱՆՈՐԱԿ Է Հուլ 29,2011 00:00 «Արմավիա» ընկերության` վերջերս ձեռք բերած Superjet ինքնաթիռն արդեն չորս օր է` չի շահագործվում, քանի որ ինքնաթիռի շարժիչում խնդիրներ են հայտնաբերվել: Ապրիլի 21-ից հետո, երբ «Արմավիա»-ն ստացել է ինքնաթիռը, այն գրեթե ամեն օր շահագործվել է: Սակայն հուլիսի 23-ից, երբ վերադարձել է Մարսելից, ինքնաթիռը չի լքել օդանավակայանը:«Արմավիա» ընկերությունը պաշտոնապես հաստատել է Superjet օդանավի շարժիչի հետ կապված խնդրի …
ԻՍԿԱԿԱՆ ԱՐՄԵՆԻԿՈՒՄ Հուլ 29,2011 00:00 Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր եկել մի տիկին, ով ներկայացավ Աստծո ընտրյալ սուրբ Աննա ու բավականին ուշագրավ մի տեղեկություն հայտնեց: Նրա խոսքերով, երբ ինքը մի քանի տարի առաջ Հայաստան է եկել ու հանդիպել իր ծանոթ Գուրգեն Եղիազարյանին (խոսքը ԱԱԾ պետի նախկին տեղակալի մասին է), նրա հետ զրույցում ասել է, որ տերն իրեն ասել է. «Ճիշտ …
ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ՓԱՍՏԵՐԸ Հուլ 29,2011 00:00 Այս տարվա առաջին կիսամյակում հարկային մուտքերի մասով թերակատարում չի գրանցվել: Ավելին, հավաքված միջոցները գերազանցել են նախատեսված ցուցանիշը. երեկ կառավարությունում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նախարարություններին հանձնարարել բյուջետային նախագծերը ծրագրվածից ավելի վաղ ներկայացնել ֆինանսների նախարարությանը: Ըստ նրա` ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների պատճառով սեպտեմբեր ամիսը ծանրաբեռնված է լինելու, այնպես որ, այդ շրջանում նախագծերի ներկայացումը կարող …
ՊԱՊԱՅԻ ՓՈՂԵՐՈՎ ԵՆ ՄԱՐԶԻԿ ԴԱՌՆՈՒՄ Հուլ 29,2011 00:00 Երեկ մեր խմբագրություն էին եկել պատանի մարզիկների ծնողներ, որոնք պատմեցին, որ թեեւ իրենց զավակները թիավարության ասպարեզում լավագույնն են, սակայն նրանց փոխարեն Գերմանիայում մրցումների է մասնակցելու տղաների մարզիչի որդին:«Ժողովուրդ»-ին դիմած ծնողները պատմեցին, որ իրենց զավակները` Դավիթ Հարությունյանը եւ Վլադիմիր Ալավերդյանը, 8 տարի է, ինչ զբաղվում են թիավարությամբ: Դավիթի հայրը` Արմեն Հարությունյանը, ասաց, որ 2 տարի է` …
ՈՒԹԻՑ ՀԱՆԱԾ ՉՈՐՍ ՀԱՎԱՍԱՐ Է ՀԻՆԳԻ՞ Հուլ 29,2011 00:00 Մի քանի ամիս առաջ Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների վճարի բարձրացման պատճառով առեւտրականները բողոքի ալիք բարձրացրին: Հիշեցնենք, որ այն կրկնակի ավելացրել էր. 4 դոլարի փոխարեն 1 կգ հագուստը մաքսազերծելու համար պահանջում էին վճարել 8 դոլար: Ալիքը խեղդելու համար կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ մաքսատուրքերը թանկացրել են բեռնափոխադրող ընկերությունները, եւ որ իրենք պատրաստ են քննարկել հարցը: Որոշ …
ԹՈՂ ԳԱԼՈՒՍՏՆ ԷԼ ԳԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ Հուլ 29,2011 00:00 Օգոստոսի 2-ին` ժամը 20:00-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում խոսելու է ժողովրդի հետ եւ անդրադառնալու է նաեւ ձեւավորված պատվիրակությանն ու նրանց աշխատանքներին: ՀԱՐՑ. Արդյո՞ք իշխանության ներկայացուցիչները եւս կմասնակցեն առաջիկա հանրահավաքին:ՊԱՏԱՍԽԱՆ. Ես նոր եմ վերադարձել, երկրում չէի, ընդամենը երեկ եմ վերադարձել: Ես ինչի՞ օգոստոսի 2-ին պետք ա մասնակցեմ Կոնգրեսի հանրահավաքին: Ես ձեւավորված պատվիրակության մեջ չկամ: ԱՐԱԳԱԾ …
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
01 Մայիս 21:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթը հասավ «Ազգային հերոս»-ի կոչման արժանացած գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին. հարցաքննություն
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց