ՄԱՀԱՑԵԼ Է ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ Օգո 12,2011 00:00 Երեկ գիշեր 02:10 րոպեին Սամարա-Երեւան չվերթի ինքնաթիռում վայրէջք կատարելուց 15 րոպե առաջ ուղեւորներից մեկը մահացել է: Ոստիկանները պարզել են, որ մահացողը ՌԴ քաղաքացի 50-ամյա Պավել Վանյանն էր, որը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ եւ Երեւան էր տեղափոխվում եղբոր ուղեկցությամբ:
ԴԻԱԿ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ Օգո 12,2011 00:00 Oգոստոսի 10-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Ձորաղբյուրի ամառանոցների տեղամաս մտնող ճանապարհին դիակ է հայտնաբերվել: Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` 32-ամյա Անդրանիկ Մանուկյանի դին եղել է «Մերսեդես E 230» մակնիշի 27 ՕՏ 353 համարանիշով մեքենայի մեջ` ղեկի մոտ: Նա Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ էր. այլ մանրամասներ չկան:
ՊԶՈՅԻ ԳՈՐԾՈՎ Օգո 12,2011 00:00 28-ամյա Խորեն Գասպարյանը, ով մեղադրվում է ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարություններին մեղսակից լինելու համար, դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Ամերիկյան կայքերից մեկը հայտնում է, որ Գասպարյանն ավելի վաղ Մոսկվայում ինքնակամ հանձնվել էր իրավապահ մարմիններին եւ վերադարձվել Միացյալ Նահանգներին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել բժշկական ապահովագրության ոլորտում խարդախության, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախության …
ՎԱՏ ԿԼԻՆԻ Օգո 12,2011 00:00 Աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում կարեւորել է ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը եւ ասել, որ եթե մինչեւ սեպտեմբերի 8-ը փոխհամաձայնություն չկայացվի, վատ կլինի: Ըստ աստղաբանի` կուսակցությունները, կրոնները, դավանանքները, գաղափարախոսություններն իրենց սպառել են, մի նոր տիպի խոսք է պետք, որ մտնենք 21-րդ դար, որպեսզի մարդիկ նորից սկսեն վստահել իշխանություններին:
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ Օգո 12,2011 00:00 2011թ. օգոստոսի 9-13-ը Նորվեգիայի Աուրե քաղաքում ընթացող FIS անվադահուկների աշխարհի առաջնության մրցումներում ազատ ոճի վերելքի մրցատարածությունում Հայաստանի դահուկավազքի հավաքականի առաջատար Սերգեյ Միքայելյանը (Աշոցքից, մարզիչ` Արթուր Միքայելյան) 9 պետության 25 ուժեղագույն երիտասարդների մրցապայքարում 35 րոպե 18 վրկ. արդյունքով նվաճել է երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ օգոստոսի 9-ի 10,8 կմ դասական ոճի վերելքի մրցատարածությունում 27:09.9 արդյունքով Սերգեյը …
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ՆԻՍՏՈՒՄ Օգո 12,2011 00:00 Ամառային է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների տրամադրությունը, որոնք առիթ ու գումար լինելու դեպքում շտապում են մեկնել հանգստի: Վերջին շաբաթներին ամառային է նաեւ ՀՀ կառավարության նիստերի օրակարգը, որտեղ ներառված հարցերի շրջանակը սահմանափակվում է հիմնականում հարկային արտոնությունների տրամադրմամբ, համաձայնագրերի եւ ինչ-որ անձանց զինվորական ծառայությունից տարկետում տալու որոշումների հավանությամբ, հողերի կատեգորիաների փոփոխությամբ: Այնպես որ, լրագրողների ուշադրության կենտրոնում ոչ …
ՊԵՏԲՅՈՒՋԵՆ 4 ԱՆԳԱՄ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ Օգո 12,2011 00:00 Արդեն մի քառամյակ Նոյեմբերյանում ընթանում է քաղաքի ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցումը, սակայն պարզ չէ, թե այն երբ է ավարտուն տեսք ունենալու: Կատարվող շինարարության պատճառով արդեն 4 տարի այստեղ մարզումներ կամ ֆուտբոլային խաղեր չեն կայանում: 2007թ. սեպտեմբերին Նոյեմբերյանի ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման համար առաջին փուլում պետբյուջեից հատկացվեց 50 մլն դրամ: 48 մլն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց …
ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՉԵՆ Օգո 12,2011 00:00 Այն, որ ԱԺ պատգամավորները զբաղվում են գործարարությամբ, նորություն չէ: ՀՀ քաղաքացին, նույն ինքը` ընտրողը, շատ լավ գիտի` ով ինչ անձնական սեփականություն ունի: Ավելին, համոզված է, որ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, բացառված չէ, որ նույն մարդիկ կգնան խորհրդարան եւ անխռով կշարունակեն զուգահեռաբար ձեռնարկատիրությամբ զբաղվել: Շիրակի մարզի ՀՀԿ եւ ԲՀԿ գրասենյակներում քաջածանոթ էին ՀԱԿ-ի կողմից հրապարակված …
ԲԱ ԿԱՇԱՌԱԿԵՐ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՆ Ո՞Վ ՊԻՏԻ ՊԱՏԺԻ Օգո 12,2011 00:00 Երեւանի քաղաքապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանի` լայն թափով ծավալած աշխատանքների պատճառով արդեն քանի անգամ է` սոցիալական լարվածություն է ստեղծվում երկրում: Սկզբում բացօթյա առեւտրով զբաղվողներն էին, որոնց Կարապետյանը «քշել» է փողոցներից` նրանց սովահարության մատնելով, իսկ այժմ որոշել է տարբեր փողոցներում գտնվող կրպակները ապամոնտաժել: ՀԱՐՑ. Ճիշտ է արդյո՞ք Երեւանի քաղաքապետի ընտրած մարտավարությունը` կապված կրպակների ապամոնտաժման աշխատանքների հետ, …
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ Օգո 12,2011 00:00 Հայաստանի հանգստավայրերից մեկը` Ծաղկաձորը, երկար տարիներ «տիրություն է անում» Գարուն Միրզոյանը: Իհարկե, նրա օրոք Ծաղկաձորում մշտապես գարուն չէ, սակայն Գարունն այդ քաղաքի մշտական քաղաքապետն է: Քանի որ Ծաղկաձոր քաղաքը բավականին փոքր է, ուստի Գարունին բոլորն են ճանաչում: Բայց ոչ թե որպես ռոմանտիկայի կամ զարթոնքի հետ են ասոցացնում նրան, այլ բավականին տհաճ մի անունով են հիշում: …
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով