ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Օգո 16,2011 00:00 Արտահերթ, թե հերթական` առայժմ հայտնի չէ, բայց ընտրություններին սկսում են նախապատրաստվել բոլոր քաղաքական միավորները, որոնք մասնակցելու են ընտրական գործընթացին, այդ թվում ՀՅԴ-ն: Հիշեցնենք, որ հատկապես Շիրակի մարզում այս կուսակցության վիճակն այնքան էլ նախանձելի չէր: Լուծարված է ՀՅԴ` Շիրակի մարզային կառույցը, եւ քաղաքական այս ուժը կենդանության նշաններ միայն նոր-նոր է սկսում ցուցաբերել: ՀՅԴ` Գյումրու կոմիտեի ներկայացուցիչները …
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ Օգո 16,2011 00:00 Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով մի քանի օր շարունակ Երեւանի տարբեր փողոցներում ապամոնտաժվում էին կրպակներ: Հատկապես Փափազյան փողոցում գտնվող կրպակները մեկ օրվա մեջ տարհանվեցին: Կրպակատերերը համառ պայքար տարան իրենց մի կտոր հացից չզրկելու համար: Անգամ ոստիկանության, կարմիրբերետավորների եւ ժողովրդի միջեւ բախում տեղի ունեցավ, ինչի հետեւանքով քաղաքացիներից ոմանք վատացան, իսկ ոմանք քերծվածքներ ստացան: Շաբաթ օրը կրպակատերերը …
ՂՈՒԿԱՍՅԱՆՆԵՐ` ԵՂԲԱՅՐԸ, ՀԱՅՐԸ, ՈՐԴԻՆ Օգո 16,2011 00:00 Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանն այն պատգամավորներից է, որի անվան առաջ հանգիստ դնում են գործարար բառն ու այդպիսով աչք փակում Սահմանադրության վրա, որն արգելում է գործարարին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ու թող Ղուկասյանն իր կենսագրության մեջ ինչքան ուզում է նշի, թե 2003թ-ից, ինչ առաջին անգամ դարձավ ԱԺ պատգամավոր, նա այլեւս Երեւանի աղի կոմբինատի …
Օգո 16,2011 00:00 «Ամբողջ աշխարհում անտառամերձ գյուղերի բնակիչներն ունեն անվճար թափուկներ ստանալու իրավունք»:Մարտուն Մաթեւոսյան «Առավոտ»Հայաստանն, իհարկե, այս առումով աշխարհից տարբերվում է, քանի որ թափուկն էլ իր գինն ունի, եւ այն ոչ թե հարեւանությամբ բնակվողների, այլ նրանց համար է, ովքեր կվճարեն դրա դիմաց: Գյուղաբնակներն էլ եթե վճարունակ լինեին, ապա ոչ թե թափուկի հույսին կմնային, այլ գազի վարձը կվճարեին ու …
Օգո 16,2011 00:00 «Ես չեմ հասկանում, դուք քրիստոնյա եք հա՞: Դուք քրիստոնյա՞ եք, թե՞ մուսուլման»:Սերգո Կարապետյան «news.am»Հայ լրագրողներին դիմող նախարարը նոր է միայն ձգտում ճշտել, թե աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած հայերս միգուցե մուսուլման էլ ենք: Այլապես չէր փորձի համադրել երկու տարբեր ու հակադիր կրոնները: Չի բացառվում, սակայն, որ նախարար Սերգոյի համար կրոնափոխության խնդիրն արդիական դառնա: Հայ հոգեւորականի ներգրավումը …
Օգո 16,2011 00:00 «Ապագա սերունդները շարունակելու են հպարտանալ հայ շինարարի ու ճարտարապետի ստեղծագործություններով»:Տիգրան Սարգսյան «armenpress.am»Հայ շինարարն ու ճարտարապետը, անշուշտ, դարերով են ստեղծել, ու նրանց մտքի եւ ձեռքի արգասիքը վատագույն դեպքում միայն երկրաշարժերից է վնասվել: Ինչ վերաբերում է մեր ժամանակների շինարարի ու ճարտարապետի ստեղծագործություններին, ապա էլիտար շենքերը նույնիսկ հիմա ներկայանալի չեն: Ու երբ դրանք պատմաճարտարապետական արժեքների վերածվեն (եթե, իհարկե, …
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է Օգո 16,2011 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ ոստիկանության հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը նախաքննական մարմիններին ինֆորմացիա է տվել, ինչի հետեւանքով Թամամյանը հրաժարվել է նրա «ծառայություններից»: Այլ կերպ ասած, Հովհաննես Թամամյանը տեղեկացել է, որ իր իրավապաշտպանն իրեն «ծախում» է, եւ հրաժարվել է Գեւորգյանի ծառայություններից: Սակայն Վաղինակ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ …
ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՒՄԸ 200-300 ԴՐԱՄ Օգո 16,2011 00:00 Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում պատճենահանում (Xerox) անելն արժե 200-300 դրամ: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել մի տիկին (այս մասին գրել էր նաեւ slaq.am-ը) ու դժգոհում էր, որ ռեգիստրացիայի ժամանակ «Արմավիա»-ի աշխատակիցները սկսել են քաղաքացիներից անձնագրի պատճեն պահանջել` չհիմնավորելով, թե ինչու: «Ժողովուրդ»-ը փորձեց «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունից տեղեկանալ, թե որն է անձնագրի պատճենի պահանջի նպատակը եւ ինչու …
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ Օգո 16,2011 00:00 Փաստաբանների պալատն իր արտահերթ նիստում որոշում է կայացրել հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն` Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների փաստաբաններ Վահե Հովսեփյանի ու Ստեփան Ոսկանյանի նկատմամբ ոստիկանության Կենտրոնի բաժնում կատարված միջադեպի վերաբերյալ: Փաստաբանների խորհուրդն ապօրինի է որակել ոստիկանների գործողությունները: Հիշեցնենք, որ Կոնգրեսի երիտասարդներին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո փաստաբաններ Վահե Հովսեփյանի ու Ստեփան Ոսկանյանի նկատմամբ …
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ Օգո 16,2011 00:00 Նոր ձեւավորված Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն այսօր պետք է իրենց առաջին նիստը գումարեն: Իսկ երեկ արտահերթ նիստ էր հրավիրել ԿԸՀ-ն` կազմավորելով 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Դրանք, ըստ ՀՀ ԸՕ-ում կատարված վերջին փոփոխությունների, ձեւավորվել են 6 տարի ժամկետով: Այսօրվա նիստերի ընթացքում կընտրվեն ԸԸ հանձնաժողովների նախագահներ, հանձնաժողովների նախագահների տեղակալներ եւ հանձնաժողովների քարտուղարներ:
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում